Նիկոլ Բրիկ (ֆր.՝ Nicole Bricq, հունիսի 10, 1947(1947-06-10)[1][2][3][…], Լա Ռոշֆուկո[4] - օգոստոսի 7, 2017(2017-08-07)[4][5], Պուատիե[6][4]), ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ, նախարար Ժան-Մարկ Էրոյի երկու կառավարություններում (2012-2014 թվականներին)։

Արագ փաստեր Կուսակցություն՝, Կրթություն՝ ...
Նիկոլ Բրիկ
ֆր.՝ Nicole Bricq
Thumb
 
Կուսակցություն՝ Սոցիալիստական կուսակցություն և Renaissance
Կրթություն՝ Montesquieu University – Bordeaux IV? և Բորդոյի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 10, 1947(1947-06-10)[1][2][3][…]
Ծննդավայր Լա Ռոշֆուկո[4]
Վախճանի օր օգոստոսի 7, 2017(2017-08-07)[4][5] (70 տարեկան)
Վախճանի վայր Պուատիե[6][4]
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Ի ծնե անուն ֆր.՝ Nicole Germaine Vayssière[4]
Ամուսին Jean-Paul Planchou?
 
Պարգևներ
Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար աստղով շքանշանի կոմանդոր
Փակել

Կենսագրություն

1970 թվականին ավարտել է Բորդո IV համալսարանը՝ ստանալով մասնավոր իրավունքի դիպլոմ։

1980 թվականին անդամակցել է Սոցիալիստական կուսակցությանը, 1983-1989 թվականներին եղել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի պատգամավոր։ Եղել է Ժան Պիեռ Շևենմանի աշխատակցուհին, ավելի ուշ՝ Սեգոլեն Ռուայալի աշխատակցուհին[7]։

1997-2002 թվականներին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Սեն Է և Մարնայի դեպարտամենտի 6-րդ օկրուգից։

2001-2006 թվականներինն եղել է Մո քաղաքի մունիցիպալ խորհրդի անդամ։

2004 թվականին նա Սեն Է և Մարնայի դեպարտամենտի կողմից ընտրվել է Ֆրանսիայի Սենատում։

2012-ին մտել է Էրոյի առաջին կառավարություն՝ ստանալով բնապահպանության, կայուն զարգացման և էներգետիկայի նախարարի պորտֆելը։

2012 թվականի հունիսի 21-ին Էրոյի երկրորդ կառավարությունում զբաղեցրել է արտաքին առևտրի նախարարի պաշտոնը։

2014 թվականի մարտի 31-ին ձևավորվել է Մանուել Վալսի կառավարությունը, որում Բրիկը չի ընդգրկվել։

2014 թվականի մայիսի 3-ին վերադարձել է Սենատ, որի անդամությունը ժամանակավորապես ընդհատվել է կառավարությունում աշխատելու ժամանակահատվածի համար։

2017 թվականին քննադատաբար է արտահայտվել Սոցիալիստական կուսակցության կողմից կազմակերպված «ձախերի բաց նախնական ընտրություն» մասին և հայտարարել նախագահական ընտրություններում Էմանուել Մակրոնի թեկնածությանն աջակցելու մասին, ինչպես նաև հավանություն է տվել լիբերալ «Մակրոնի օրենքին» (Loi pour la croissance, l 'activité et l' égalité des chances économiques)[8]:

2017 թվականի օգոստոսի 5-ի երեկոյան, գտնվելով արձակուրդում, վայր է ընկել աստիճաններից և տեղափոխվել Պուատիեյի հիվանդանոց, որտեղ մահացել է օգոստոսի 6-ի առավոտյան[9]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.