From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլ Փաշինյանի երկրորդ կառավարություն, Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երկրորդ կառավարությունը, որը ձևավորվել է 2019 թվականի հունվարին։ 2019 թվականի հունվարի 14-ին Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանի կողմից նշանակվել է վարչապետի պաշտոնում, այն բանից հետո, երբ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթել էր «Իմ քայլը» դաշինքը[1]։
Հայաստանի գործող կառավարությունը համարվում է մեծամասնության կառավարություն, որը վերահսկվում է Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից։ Վերջինս բաղկացած է քաղաքական երկու կուսակցություններից՝ Քաղաքացիական պայմանագրից և Առաքելություն կուսակցությունից։
Ազգային ժողովը հաստատել է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքը, որով գործող 17 նախարարությունները կրճատվել են 12-ի[2][3][4]։
Պաշտոն | Անուն, ազգանուն | Կուսակցություն | Պաշտոնավարման սկիզբ | Պաշտոնավարման ավարտ | |
---|---|---|---|---|---|
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Նիկոլ Փաշինյան | Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն | 2019 թվականի հունվարի 14[5] | ||
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ | Տիգրան Ավինյան | Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն | 2019 թվականի հունվարի 16[6] | ||
Մհեր Գրիգորյան | անկուսակցական | 2019 թվականի հունվարի 16[6] | |||
Պաշտպանության նախարար | Դավիթ Տոնոյան | անկուսակցական | 2019 թվականի հունվարի 19[7] | 2020 թվականի նոյեմբերի 20 | |
Վաղարշակ Հարությունյան | անկուսակցական | 2020 թվականի նոյեմբերի 20 | |||
Էկոնոմիկայի նախարար | Տիգրան Խաչատրյան | անկուսակցական | 2019 թվականի հունվարի 19[7] | 2020 թվականի նոյեմբերի 26 | |
Վահան Քերոբյան | անկուսակցական | 2020 թվականի նոյեմբերի 26 | |||
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար | Արայիկ Հարությունյան | Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն | 2019 թվականի հունվարի 19[7] | 2020 թվականի նոյեմբերի 23 | |
Վահրամ Դումանյան | անկուսակցական | 2020 թվականի նոյեմբերի 23 | |||
Արտակարգ իրավիճակների նախարար | Ֆելիքս Ցոլակյան | անկուսակցական | 2019 թվականի հունվարի 19[7] | 2020 թվականի նոյեմբերի 20 | |
Անդրանիկ Փիլոյան | անկուսակցական | 2020 թվականի նոյեմբերի 20 | |||
Ֆինանսների նախարար | Ատոմ Ջանջուղազյան | անկուսակցական | 2019 թվականի հունվարի 19[7] | ||
Արտաքին գործերի նախարար | Զոհրաբ Մնացականյան | անկուսակցական | 2019 թվականի հունվարի 19[7] | 2020 թվականի նոյեմբերի 16 | |
Արա Այվազյան | անկուսակցական | 2020 թվականի նոյեմբերի 18 | |||
Առողջապահության նախարար | Արսեն Թորոսյան | Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն | 2019 թվականի հունվարի 19[7] | 2021 թվականի հունվարի 18 | |
Անահիտ Ավանեսյան | անկուսակցական | 2021 թվականի հունվարի 18 | |||
Արդարադատության նախարար | Արտակ Զեյնալյան | անկուսակցական | 2019 թվականի հունվարի 19[7] | 2019 թվականի հունիսի 7[8] | |
Ռուստամ Բադասյան | անկուսակցական | 2019 թվականի հունիսի 19[9] | |||
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար | Զարուհի Բաթոյան | Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն | 2019 թվականի հունվարի 19[7] | 2020 թվականի նոյեմբերի 20 | |
Մեսրոպ Առաքելյան | Առաքելություն կուսակցություն | 2020 թվականի նոյեմբերի 20 | |||
Շրջակա միջավայրի նախարար | Էրիկ Գրիգորյան | անկուսակցական | 2019 թվականի հունվարի 19[7] | 2020 թվականի մայիսի 5 | |
Ռոմանոս Պետրոսյան | Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն | 2020 թվականի հուլիսի 30 | |||
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար | Սուրեն Պապիկյան | Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն | 2019 թվականի հունվարի 19[7] | ||
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար | Հակոբ Արշակյան | Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն | 2019 թվականի հունվարի 19[7] | 2021 թվականի ապրիլի 2 | |
Հայկ Չոբանյան | անկուսակցական | 2021 թվականի ապրիլի 2 | |||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.