Արա Այվազյան

հայ դիվանագետ From Wikipedia, the free encyclopedia

Արա Այվազյան
Remove ads

Արա Հենրիի Այվազյան (մարտի 30, 1969(1969-03-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար (18.11.2020 - 27.05.2021[1]

Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր 2020 թվականի նոյեմբերի 18 - 2021 թվականի հուլիսի 15, Նախագահ ...
Remove ads

Կրթություն

1986-1993 թվականներին սովորել և ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը (1987-1989 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում

1994 թվականին ավարտել է Բեյրութի Հայկազյան համալսարանական քոլեջի քաղաքագիտության ֆակուլտետը։

Դիվանագիտական ծառայություն

  • 1995 թվական - Հայաստանի արտաքին գործերի նախարարության երկրորդ եվրոպական վարչության կցորդ։
  • 1996 թվական - Հայաստանի արտաքին գործերի նախարարության երկրորդ եվրոպական վարչության երրորդ քարտուղար։
  • 1996-1997 թվականներ - Արգենտինայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար։
  • 1997 թվական - Հայաստանի արտաքին գործերի նախարարության Ամերիկայի վարչության Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ։
  • 1998 թվական - Հայաստանի արտաքին գործերի նախարարության քարտուղարության պետ։
  • 1999-2006 թվականներ - Արգենտինայում, Ուրուգվայում և Չիլիում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2006 թվական - Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդական։
  • 2006-2011 թվականներ - Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում և Ֆինլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2011 թվականի օգոստոսի 17-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով ազատվել է Դանիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[2]։
  • 2011 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[3]։
  • 2012 թվականի մարտի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[4]։
  • 2012 թվականի մարտի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[5]։
  • 2013 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[6]։
  • 2014 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[7]։
  • 2016 թվականին Հայաստանի նախագահի հրամանագրով ազատվել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանի պաշտոնից և նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)[8]։
  • 2017 թվականին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել է Կուբայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)[9]։
  • 2017 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով համատեղության կարգով, նշանակել Կոստա Ռիկայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)[10]։
  • 2018 թվականի հունիսի 7-ին, համատեղության կարգով, նշանակվել է Պանամայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)[11]։
  • 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի վարչապետի հրամանով նշանակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ[12]
  • 2020 թվականի նոյեմբերի 18-ին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար։
Remove ads

Պարգևներ և կոչումներ

Անձնական կյանք

Ամուսնացած է, ունի մեկ որդի։ Տիրապետում է ռուսերենին, անգլերենին և իսպաներենին։

Նախորդող
Զոհրաբ Մնացականյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար
Արա Այվազյան

նոյեմբերի 18, 2020 - մայիսի 27, 2021
Հաջորդող
Արարատ Միրզոյան
Նախորդող
Գրիգոր Հովհաննիսյան
Մեքսիկայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Արա Այվազյան

2016 - նոյեմբեր 2020
Հաջորդող
Արմելլա Շաքարյան
Նախորդող
Վլադիմիր Կարմիրշալյան
Դանիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Արա Այվազյան

2006 - 17 օգոստոսի 2011
Հաջորդող
Հրաչյա Աղաջանյան
Նախորդող
Աշոտ Գալոյան
Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Արա Այվազյան

19 հոկտեմբերի 2011 - 2016
Հաջորդող
Տիգրան Մկրտչյան
Նախորդող
Վլադիմիր Կարմիրշալյան
Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Արա Այվազյան

2006 - 12 մարտի 2012
Հաջորդող
Հրաչյա Աղաջանյան
Նախորդող
Աշոտ Գալոյան
Լատվիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Արա Այվազյան

23 մարտի 2012 - 2016
Հաջորդող
Տիգրան Մկրտչյան
Նախորդող
Աշոտ Գալոյան
Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Արա Այվազյան

23 մարտի 2012 - 2016
Հաջորդող
Տիգրան Մկրտչյան
Նախորդող
Վլադիմիր Կարմիրշալյան
Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Արա Այվազյան

2006 - 26 նոյեմբերի 2013
Հաջորդող
Արտակ Ապիտոնյան
Նախորդող
Վլադիմիր Կարմիրշալյան
Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Արա Այվազյան

2006 - 6 նոյեմբերի 2014
Հաջորդող
Արտակ Ապիտոնյան
Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads