From Wikipedia, the free encyclopedia
Նիկոս Սամփսոն (հուն․՝ Νίκος Σαμψών, դեկտեմբերի 16, 1935[2], Ֆամագուստա, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն[3] - մայիսի 9, 2001[2], Նիկոսիա մունիցիպալիտետ, Կիպրոս), կիպրոսցի քացաքական և պետական գործիչ, լրագրող, Կիպրոսի նախկին նախագահ (1974)։
Նիկոս Սամփսոն հուն․՝ Νίκος Σαμψών[1] | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1935[2] |
Ծննդավայր | Ֆամագուստա, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն[3] |
Մահացել է | մայիսի 9, 2001[2] (65 տարեկան) |
Մահվան վայր | Նիկոսիա մունիցիպալիտետ, Կիպրոս |
Քաղաքացիություն | Կիպրոս |
Մայրենի լեզու | նոր հունարեն |
Գիտական աստիճան | Bachelor of Journalism?[1] |
Մասնագիտություն | լրագրող, քաղաքական գործիչ, newspaper proprietor և ֆուտբոլիստ |
Զբաղեցրած պաշտոններ | member of the House of Representatives of Cyprus? |
Կուսակցություն | Progressive Front?[1][4] |
Անդամություն | ԷՕԿԱ |
Երեխաներ | Sotiris Sampson?[5] |
Իսկական ազգանունը Գեորգիադիս է․ «The Cyprus Times» թերթում որպես լուսանկարիչ աշխատելուց հետո նա իր ազգանունը փոխել է։ ԷՕԿԱ կազմակերպությանն անդամակցելուց հետո նա օգտագործել է այդ կեղծանունը։ Սամփսոնը եղել է Մեծ Բրիտանիայից Կիպրոսի անկախության համար պարտիզանական պայքարի առաջնորդներից մեկը, ակտիվ մասնակցել է զինված բախումներին, ինչպես նաև գրել է թերթում։ Այդ գործողությունների համար Սամփսոնը ձերբակալվել է և դատապարտվել մահվան, սակայն որոշ ժամանակ անց նրա դատավճիռը փոխվել է ցմահ ազատազրկման, որը նա անցկացրել է Մեծ Բրիտանիայում, ընդամենը մեկուկես տարի։
1959 թվականին՝ Լոնդոնի համաձայնագրերը ստորագրվելուց հետո Սամփսոնն ազատ է արձակվել։ Ըստ այդ համաձայագրերի Կիպրոսն ինքնավարություն էր ստանում։ 1960 թվականի օգոստոսին Կիպրոսի անկախացումից հետո Սամփսոնը մեկնել է Հունաստան, այնտեղից էլ Կիպրոս։ Կղզում նրան դիմավորել են որպես ազգային հերոս։
1960 թվականին նա հիմնադրել է և սկսել խմբագրել ազգայնական «Μάχη» թերթը, իսկ 1963 թվականի վերջին հույն և թուրքական համայնքների միջև բախումներին նա ակտիվորեն մասնակցություն է ունեցել։
1970 թվականին Սամփսոնը Առաջադիմական կուսակցությունից ընտրվել է Կիպրոսի խորհրդարանի անդամ, իսկ 1971 թվականին՝ ԷՕԿԱ կազմակերպության առաջնորդ Գեորգիոս Գրիվասի կղզի վերադառնալուց հետո։ Կազմակերպությունը պաշտպանում էր Էնոզիս շարժման շահերը՝ Կիպրոսի միավորումը Հունաստանի հետ, որն ակտիվորեն աջակցվում էր այդ ժամանակ Հունաստանում իշխող խունտայի կողմից։
1974 թվականի հուլիսի 15-ին կղզու հունական ստորաբաժանումների աջակցությամբ Կիպրոսի ախագահ Մակարիոսը տապալվել է և վտարվել երկրից, իսկ Սամփսոնը հռչակվել է նրա իրավահաջորդը։ Դրանից հետո Թուրքիան կիպրոսցի թուրքերի պաշտպանության պատրվակով ներխուժել է կղզի և գրավել նրա տարածքի մեկ երրորդը՝ ներառյալ Ֆամագուստան և մայրաքաղաք Նիկոսիայի մի մասը[6][7]։ Հուլիսի 23-ին Սամփսոնը ստիպված հրաժարական է տվել և լիազորությունները փոխանցել խորհրդարանի նախագահ Գլաֆկոս Կլերիդեսին։
1976 թվականին Սամփսոնը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման պետական՝ դավաճանության համար։ 1979 թվականին նա բուժման նպատակով մեկնել է Ֆրանսիա, որտեղ մնացել է մինչև 1990 թվականը։ 1992 թվականին հայրենիք վերադառնալուն պես նա ազատ է արձակվել և զբաղվել թերթի բիզնեսով։
Սամփսոնը մահացել է 2001 թվականին քաղցկեղից[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.