Նորալուսին
From Wikipedia, the free encyclopedia
Նորալուսին (լատին․՝ Luna nova, novilunium), Լուսնի փուլ, որի ժամանակ նրա էկլիպտիկ երկայնությունը նույնն է, ինչ Արևինը[1]։ Այդպիսով, այդ պահին Լուսինը գտնվում է Երկրի ու Արևի միջև նրանց հետ գրեթե մեկ գծի վրա։ Եթե նրանք գտնվում են ճիշտ նույն գծի վրա, տեղի է ունենում Արևի խավարում։
Նորալուսնի ժամանակ Լուսինը տեսանելի չի լինում գիշերային երկնքում, քանի որ այդ ժամանակ նա շատ մոտ է լինում Արևին երկնային մթնոլորտում (ոչ հեռու, քան 5°) և միևնույն ժամանակ այն շրջված է լինում դեպի մեզ գիշերային կողմով։ Երբեմն, սակայն, այն կարելի է տեսնել արևի սկավառակի ֆոնին (Արևի խավարում)։ Բացի այդ, որոշ ժամանակ անց (սովորաբար մոտ 2 օր) նորալուսնից հետո կամ առաջ շատ պարզ մթնոլորտի դեպքում ամեն դեպքում հնարավոր է նկատել Լուսնի սկավառակը` լուսավորված Երկրից արտացոլվող թույլ լույսով (Լուսնի մոխրագույն լույս)[2]։
Նորալուսինների միջև շրջափուլը տևում է միջին հաշվով 29.530589 օր (սինոդիկ ամիս)[3]։