Նորաշեն (Գեղարքունիքի մարզ)
գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Նորաշեն, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում[2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորաշեն (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | |||
---|---|---|---|
Նորաշեն | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզԳեղարքունիքի մարզ | ||
Հիմնադրված է | 1920 թ. | ||
ԲԾՄ | 1940 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▲475 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Փակել
Գտնվում է Սևան լճի ափին, ծովի մակարդակից 1920-1940 մ բարձրության վրա։ Հեռավորությունը մարզկենտրոն Գավառից ճանապարհով կազմում է մոտ 24 կմ։
Նախկինում Էֆենդի անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում[3]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից Ախտայի (հետագայում` Հրազդանի), իսկ 1937 թվականից` Սևանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։ Վերանվանվել է Նորաշեն 1938 թ. հունվարի 4-ին։