Նոր Բրաջուր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Նոր Բրաջուր | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Շահումյանի շրջան | |
Մակերես | 2548,0 կմ² | |
Բնակչություն | 239 մարդ (2015) | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Նոր Բրաջուր, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում։ Քարվաճառ շրջկետրոնից գտնվում է 13 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 113 կմ հեռավորության վրա։ Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, գործում է միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 45 աշակերտներ։ Համայնքը բարձրլեռնային է, ունի 2548,0 հա տարածք։ Նոր Բրաջոււր համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետը: Համայնքում առկա են մոլիբդենի հանքային պաշարներ։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։
Բնակչություն
Նոր Բրաջուր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 239 մարդ, կա 51 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Ծանոթագրություններ
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
Արտաքին հղումներ
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.