Բանանց (գյուղ)

From Wikipedia, the free encyclopedia

Բանանց (գյուղ)map
Remove ads

Բանանց (ադրբեջանական պաշտոնական անունը՝ Բայան ադրբ.՝ Bayan), գյուղ, ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է շրջկենտրոնից 7 կմ (ուղիղ գծով) հյուսիս-արևելք՝ Արթինաջուր (Կոշկար) գետի ձախ՝ հարավ-արևելահայաց ձորալանջին, Բանանց-Քարհատ և Սևանի ավազան տանող հնագույն ճանապարհին՝ ծովի մակերևույթից 1000-1100 մ բարձրության վրա[1]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բանանց (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...

Բայան անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[2]։

Remove ads

Պատմություն

Հակառակ Բանանցի բազմադարյան գոյության ու ըստ ամենայնի փառավոր անցյալի՝ գրավոր աղբյուրներում Բանանցի մասին պահպանված վկայությունները խիստ աղքատիկ են[1]։

Գյուղի անվան առաջին հիշատակություններից մեկը 1625 թվականից է։ Հայտնի է, որ այդ թվականին «...Պանանցայ ճամահաթն մեծ և փոքր...» մասնակցել էին ավելի վաղ (1453 թվական) ստեղծված մի Ավետարանի նորոգության գործին (նորոգող՝ Հովհաննես Շատախեցի)[3][4][5]։

19-րդ դարի վերջին գյուղը կալվածատերեր Հովսեփ-բեկ Տեր-Իսրայելյանցի և Հովսեփ Տեր-Հովսեփյանցի նստավայրն էր։ Նրանց էր պատկանում Աղխաչ (Շահդաղ) տեղամասը[6]։

1918-20 թվականներին թուրքական զավթիչների և մուսավաթական բանդաների դեմ մղված մարտերում աչքի են ընկել բանանցեցիներ գնդապետ Եգոր Տեր-Ավետիքյանն ու Գրիգոր Օհանյանը (Թաթողլի)[7][8]։

Բանանցի մոտ պահպանված է եղել սեպագիր արձանագրություն[9]։

Գյուղում մեծ շուքով նշվում էր Վարդավառի տոնը[10]։

Բանանցը հարուստ էր ջրաղացներով։ Դրանք բոլորն էլ գործում էին Արթինաջրի ջրերով, ուստի տեղադրված էին ձորի ողջ երկայնքով[11]։

Remove ads

Անվան ստուգաբանություն

Գյուղի անվան ծագումը ստուգաբանվում է որպես «բանանոց», այսինքն՝ «աշխատելու վայր»[12]։

Աշխարհագրություն

Բնակչություն

Առնվազն մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակներից մինչև գրեթե վերջին բռնագաղթը Բանանցը մշտապես եղել է ողջ երկրամասի առավել մարդաշատ բնակավայրերից մեկը։ Այդ են վկայում գյուղի մերձակայքում պահպանված նախաքրիստոնեական և միջնադարյան ժամանակաշրջաններից մեզ հասած բազմաթիվ ընդարձակ գերեզմանոցները։ Դա են հաստատում նաև գյուղի տարածքում կանգուն կամ ավերակ եկեղեցիների ու մատուռների առատությունը[12]։

Գյուղի բնակչության թվաքանակի վերաբերյալ վիճակագրական տվյալները, սակայն, առկա են միայն 19-րդ դարի սկզբներից։ Այդ տվյալների հավաքագրումն ու համադրումը հնարավորություն է ընձեռում արձանագրել մի իրողություն, ըստ որի ամբողջ 19-րդ դարում և մինչև խորհրդային կարգերի հաստատումը Բանանցի բնակչության թվաքանակն ընդհանուր առմամբ շարունակաբար աճել է[12]։

1989 թվականի հուլիսի 27-ին գյուղի վերջին բնակիչները ենթարկվեցին բռնագաղթի, որով և հազարամյակների պատմության մեջ առաջին անգամ Բանանցում մարեց հայ կյանքը[12][13]։ Բռնագաղթի ենթարկված բանանցեցիները գլխավորապես բնակություն հաստատեցին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի և Սյունիքի մարզի Մեղրու ենթաշրջաններում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում և մի շարք այլ բնակավայրերում[14]։

Բանանցը հայտնի էր իր երկարակյացներով։ Նրանցից մեկը՝ Մուսունց հայը, վախճանվել էր 103 տարեկան հասակում։ Այդ կապակցությամբ գրում է «Մշակ» թերթը.

«Նորերս վախճանվեց բանանցի նահապետ Մուսունց Մնացական ապէրը հարիւր ու երեքամեայ հասակում։ Ծնվել է նա 1801 թ....»: Նրան թաղում են «...գիւղի մօտ գտնվող «Տատի սեռ» անունը կրող լեռան գագաթին, այն համոզմամբ, որ նա այն բարձրութիւնից կը պահպանէ գիւղը, բարեխօս կը լինի գիւղի համար Աստուծու առաջ...»[15]

Բանանցաբնակ ազգատոհմերի պատմության ուսումնասիրության առումով ուշագրավ է 1839 թվականին կազմված բնակիչների հետևյալ անվանացուցակը.

Վիճակագրություն

Մանրամասն տեղեկատվություն Տարեթիվ, Հայ տուն ...
Remove ads

Տնտեսություն

Գյուղում գործել է յոթ երկաթաձուլարան[73]։

Կրոն

Հայտնի անձինք

Արմատներով բանանցեցիներ

  • Արտեմ Տերյան (ru), հայ ըմբշամարտիկ։

Արտաքին հղումները

Տեսնայութեր

Գրականություն

  • Григорян Р. Боль моя, Бананц. Ереван, 2007

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads