Նոր Վերինշեն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական համայնք | |
---|---|
Նոր Վերինշեն | |
Երկիր | ![]() |
Շրջան | Շահումյան |
Մակերես | 3886,0 կմ² |
Բնակչություն | 267 մարդ (2015) |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի |
Ժամային գոտի | UTC+4 |
Նոր Վերինշեն, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ Գյուղը հիմնադրվել է 1999 թվականին[1]։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։
Աշխարհագրություն
Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում։ Քարվաճառ շրջկետրոնից գտնվում է 8 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 115 կմ հեռավորության վրա։ Համայնքում գործում են գյուղապետարան, կա բուժաշխատող, գործում է միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 50 աշակերտներ։ Համայնքը բարձրլեռնային է, ունի 3886,0 հա տարածք։ Նոր Վերինշեն համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետը:
Բնակչություն
Նոր Վերինշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 267 մարդ, կա 56 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Ծանոթագրություններ
- ↑ «Արցախ, Նոր Վերիշեն. Պատերազմից հետո վերածնվող գյուղը (Տեսանյութ)»
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
Արտաքին հղումներ
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.