Հավակնորդների մրցաշար 2018, շախմատային մրցաշար, որն անց է կացվել մարտի 10-ից մինչև մարտի 28-ը Բեռլին քաղաքի «Կյուլհաուս» սրահում։ Մրցաշարի հաղթող է դարձել Ֆաբիանո Կարուանան և իրավունք ստացել 2018 թվականի նոյեմբերի 9-ից 28-ը Լոնդոնում շախմատի աշխարհի թագի համար մրցելու գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ։
Մրցաշարի կազմակերպիչն է «Ագոն» (անգլ.՝ Agon Limited) ընկերությունը, որը նաև ՖԻԴԵ-ի պաշտոնական գործընկերն է[1]։
Ժամակարգը՝ 100 րոպե 40 քայլի համար, այնուհետև 50 րոպե 20 քայլի համար և 15 րոպե մինչև պարտիայի ավարտը՝ գումարած 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար՝ սկսած առաջին քայլից
Տեղաբաշման չափանիշներ
Անհատական հանդիպումներ
Հաղթանակած պարտիանների քանակ
Բերգերի գործակից
Այդ երեք ցուցանիշները հավասար լինելու դեպքում մրցաշարը տեղափոխվում է թայ-բրեք։
Ժամանակացույց
Մրցաշարի բացում՝ մարտի 9
Խաղային օրեր՝ մարտի 10—12, 14—16, 18—20, 22—24, 26—27
Հանգստյան օրեր՝ մարտի 13, 17, 21, 25
Մրցաշարի փակում՝ մարտի 27 (մարտի 28, եթե մրցաշարը տեղափոխվի թայ-բրեք)
Մրցանակային հիմնադրամ
Մրցաշարի ընդհանուր մրցանկային հիմնադրամը կազմում է 420 000 եվրո[2]։