Վլադիմիր Կրամնիկ

From Wikipedia, the free encyclopedia

Վլադիմիր Կրամնիկ
Remove ads

Վլադիմիր Բորիսի Կրամնիկ (ռուս.՝ Владимир Борисович Крамник, հունիսի 25, 1975(1975-06-25)[1][2][3], Տուապսե, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս շախմատիստ, «դասական շախմատի» 2000-2006 թթ. աշխարհի չեմպիոն (ՊՇԱ վարկածով), ՖԻԴԵ աշխարհի չեմպիոն (2006-2007), Աշխարհի գավաթակիր (2013)։ Ռուսաստանի հավաքականի կազմում Համաշխարհային շախմատային օլիմպիադայի եռակի հաղթող (1992, 1994, 1996), Եվրոպայի (1992) և աշխարհի (2013) թիմային առաջնության հաղթող։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։

Արագ փաստեր Վլադիմիր Կրամնիկ, Պետություն(ներ) ...
Remove ads

Կենսագրություն

11 տարեկանում ընդունվել է Բոտվիննիկի շախմատային դպրոց։

1991-ին դարձել է միջազգային գրոսմայստեր։ Եղել է մինչև 16 և 18 տարեկան պատանիների աշխարհի չեմպիոն։ Աշխարհի առաջնության հավակնորդների մրցության մասնակից է (1993 թվականից)։ Հաղթել է մի շարք միջազգային խոշոր մրցաշարերում և հանդիպումներում։

2000 թվականին Կրամնիկը ՊՇԱ վարկածով դարձել է աշխարհի չեմպիոն՝ Լոնդոնում հաղթելով Գարի Կասպարովին։ 2004 թվականին պաշտպանել է տիտղոսը Պետեր Լեկոյի հետ խաղում։ 2006 թվականին միավորիչ խաղում հաղթել է ՖԻԴԵ վարկածով չեմպիոն Վեսելին Տոպալովին՝ նվաճելով ՊՇԱ վարկածով աշխարհի չեմպիոնի («դասական շախմատից») և ՖԻԴԵ աշխարհի չեմպիոնի տիտղոսները՝ դառնալով շախմատի աշխարհի 14-րդ չեմպիոնը։ 2007 թվականին կորցրել է չեմպիոնական տիտղոսը Մեխիկոյի առաջնության ժամանակ՝ պարտվելով Վիշի Անանդին։ 2008 թվականին Բոննում Անանդին պարտվել է աշխարհի առաջնության հանդիպումը։

2011 թվականի մայիսին Կազանում Վլադիմիր Կրամնիկը շախմատի աշխարհի չեմպիոնական տիտղոսի համար մրցաշարի մասնակիցներից էր։ Մրցաշարի 1/4-ում «դասական շախմատի» համառ մրցապայքարում Կրամնիկը հաղթեց Թեյմուր Ռաջաբովին, սակայն կիսաեզրափակչու տանուլ տվեց խաղը մեկ այլ ռուս շախմատիստ Ալեքսանդր Գրիշչուկին։

2013 թվականին Կրամնիկը Մագնուս Կարլսենի հետ բաժանեց 1—2-րդ տեղերը հավակնորդների մրցաշարում, սակայն լրացուցիչ արդյունքներով (հաղթանակների քանակ) բաց թողեց խաղարկելու աշխարհի չեմպիոնական տիտղոսը Անանդի հետ[5]։

Remove ads

Վարկանիշի փոփոխության գծապատկեր

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[6][7]
Մանրամասն տեղեկատվություն Տարի, Հնվ ...
Remove ads

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads