Շանհայի գետտո, վայր Ճապոնիայի կողմից օկուպացված Շանհայի Հունկոու շրջանում, որտեղ, նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը և դրա ընթացքում, տեղավորվել են մոտավորապես 20 հազար հրեա փախստականներ՝ նացիստական Գերմանիայից, Ավստրիայից, Չեխոսլովակիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Լեհաստանից ու Լիտվայից[1]։ Պաշտոնապես կոչվել է «Քաղաքացիություն չունեցող անձանց հատկացված շրջան» (ճապ.՝ 無國籍難民限定地區

Հուշարձան Շանհայում

Պատմություն

Երրորդ ռայխում գերմանացիների կողմից հրեաների հալածանքները 1930-ական թվականներին նրանց ստիպել են արտագաղթել։ Սակայն տեղափոխվելու հնարավորությունները քիչ էին, քանի որ մյուս երկրները հրաժարվում էին ընդունել փախստականներին։ Այդ ժամանակ Նանկինի պայմանագրի հիման վրա եվրոպացիները կարող էին գնալ Շանհայ և բնակություն հաստատել այնտեղ՝ առանց վիզա ստանալու։ 20-25 հազար հրեաներ օգտվել են այդ հնարավորությունից, մինչև 1941 թվականի վերջը[2]։

1942 թվականի նոյեմբերի 15-ին ճապոնական ռազմական հրամանատարությունը, Գերմանիայի ճնշմամբ, որոշում է ընդունել՝ ստեղծելու հրեական գետտո։ 1943 թվականի փետրվարի 18-ին ճապոնական իշխանությունները հայտարարել են, որ 1937 թվականից հետո Շանհայ ժամանած օտարերկրացիները պետք է ապրեն «քաղաքացիություն չունեցող անձանց հատկացված շրջանում», և նրանք պարտավոր են այդտեղ տեղափոխվել մինչև մայիսի 15-ը։

Փախստականներին հատկացվել է քաղաքի ամենաաղքատ ու գերբնակեցված թաղամասը։ Տեղացի հրեաներն ու ամերիկյան հրեական բարեգործական կազմակերպություններն օգնել են նրանց բնակարան, սնունդ և հագուստ ձեռք բերելու հարցում[1][3]։ Ճապոնական իշխանություններն աստիճանաբար ուժեղացրել են սահմանափակումները փախստականների համար, սակայն գետտոն չի շրջապատվել պարսպով, և այնտեղ ապրող չինացիները չեն տեղափոխվել[4][5]։

2002 թվականին գետտոյի մասին նկարահանվել է «Շանհայի գետտո» (անգլ.՝ Shanghai Ghetto) վավերագրական ֆիլմը[6][7]։

Շանհայի գետտոյում ապրած հայտնի անձինք

  • Աարոն Ավշալոմով — կոմպոզիտոր
  • Միխայել Բլյումենտալ – Բեռլինի հրեական թանգարանի տնօրեն, հետագայում դարձել է ԱՄՆ ֆինանսների նախարար[8]
  • Մորիս Աբրահամ Քոեն — զինվորական գործիչ, արկածախնդիր
  • Իլզե Կուսե – ապագայում դարձել է հայտնի բուդիստ-ուսուցչուհի

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.