Շերեմետևո
օդակայան / From Wikipedia, the free encyclopedia
«Շերեմետևո» միջազգային օդանավակայան (IATA: SVO, ICAO: UUEE) (ռուս.՝ Международный аэропорт Шереме́тьево), միջազգային օդանավակայան, Մոսկվայի և Մոսկվայի մարզի երեք հիմնական օդանավակայաններից մեկը, Ռուսաստանում երկրորդն է ուղևորահոսքի ծավալով (Դոմոդեդովոյից հետո), ինչպես նաև մտնում է Եվրոպայի 20 խոշորագույն օդանավակայանների մեջ։ Պաշտոնական անվանումն է «Մոսկվա (Շերեմետևո)»[2]։ Օդանավակայանի գլխավոր օպերատորի անվանումն է՝ ԲԲԸ «Միջազգային օդանավակայան Շերեմետևո»։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շերեմետևո (այլ կիրառումներ)
Միջազգային օդանավակայան Շերեմետևո | |||
---|---|---|---|
IATA: УУЕЕ (UUEE) – ԻԿԱՕ: SVO | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | Քաղաքացիական | ||
Ծառայում է | Մոսկվա | ||
Տեղագրություն | Մոսկվա, Ռուսաստան | ||
Մակերես | 192 մ | ||
Տեղական ժամանակ | UTC +3 | ||
Աշխատանքի ժամերը | շուրջօրյա | ||
Կայք | www.svo.aero | ||
Թռիչքի ուղի | |||
Ուղղություն | Երկարություն | Ծածկ | |
ֆտ | մ | ||
07R/25L | 3700х60 | Ցեմենտ, բետոն | |
07L/25R | 3550x60 | Ցեմենտ, բետոն | |
Վիճակագրություն (2014) | |||
Ուղևորներ- (մարդ/տարեթիվ) |
31,568,000 | ||
Վիճակագրություն[1]։ |
Գտնվում է Մոսկվայից հյուսիս-արևմուտք, Մոսկվայի մարզի Խիմկի քաղաքային օկրուգի տարածքում, Խիմկի և Լոբնյա քաղաքների միջև[3][4]։ Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհից Լենինգրադյան մայրուղով մինչև A, B, C տերմինալները հեռավորությունը կազմում է 13 կմ, մինչև D, E և F տերմինալները՝ 9 կմ։ «Միջազգային օդանավակայան Շերեմետևո» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենն է Միխայիլ Վասիլենկոն (2005 թվականի մայիսի 12-ից)։