From Wikipedia, the free encyclopedia
Շիպիոնե Պուլցոնե (իտալ.՝ Scipione Pulzone, հայտնի է նաև որպես Իլ Գայետանո, 1550[1][2][3][…] կամ 1544[4][5], Գաետա, Լատինա, Լացիո, Իտալիա - փետրվարի 1, 1598[6][5][7], Հռոմ, Պապական մարզ), իտալական ուշ վերածննդի նեապոլցի նկարիչ։ Նրա աշխատությունները տարբերվում էին այդ ժամանակների գերիշխող մաներիզմի ուղղությունից։ Նա ակտիվ գործունեություն է ծավալել հատկապես Հռոմում, չնայած աշխատել է նաև Նեապոլում և Ֆլորենցիայում։ Կարծիք կա, որ նա աշակերտել է Յակոպինո դել Կոնտեի մոտ Հռոմում։
Շիպիոնե Պուլցոնե | |
---|---|
Ծնվել է | 1550[1][2][3][…] կամ 1544[4][5] |
Ծննդավայր | Գաետա, Լատինա, Լացիո, Իտալիա |
Վախճանվել է | փետրվարի 1, 1598[6][5][7] |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | Կերպարվեստ[8] |
Scipione Pulzone Վիքիպահեստում |
Առավել հայտնի է իր դիմանկարներով։ Նա նկարել է Հռոմի պապ Գրիգոր XIII-ին, կարդինալ Ֆրանչեսկո դե Մեդիչիին, Տոսկանիայի հերցոգին և Էլեոնոր դե Մեդիչիին։ Նրա վրձնին են պատկանում նաև Սան Սիլվեստրոյի՝ Մտահոգություն առաքյալների հետ և Սանտա Մարիայի՝ Խաչելություն կտավները։
Պուլցոնեի Աստվածային նախախնամության Մայրը ստեղծվել է մոտավորապես 1580-ական թվականներին։
Ծնվել է 1550 թվականին, Գաետայում։ Վարժվելով Յակոպինո դել Կոնտեի մոտ՝ Պուլցոնեն դարձավ 16-րդ դարի հռոմեացի լավագույն նկարիչներից մեկը։ Նրա աշխատանքներից շատերը, հատկապես՝ կրոնական ուղղվածություն ունեցողնեը, ոգեշնչված էին Գիրոլամո Սիցոլանտե դա Սերմոնետայի ուղղությունից։ Նրա դիմանկարներն աչքի են ընկնում իրենց հստակությամբ՝ համապատասխանելով բարձրաշխարհիկ որակական չափանիշներին։ Պուլցոնեն աշխատել է Նեապոլի և Ֆլորենցիայի պալատներում, ինչպես նաև Հռոմում, որտեղ նա նկարել է Պիուս V-ի և Գրիգոր XIII-ի դիմանկարները։
Պուլցոնեն մահացել է 1598 թվականին, Հռոմում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.