Շկոցյանսկե Յամե
From Wikipedia, the free encyclopedia
Շկոցյանսկե Յամե (սլովեն.՝ Škocjanske jame, իտալ.՝ Grotte di San Canziano, գերմ.՝ Höhlen von St. Kanzian), կրաքարային քարանձավ Սլովենիայի հարավ-արևմուտքում՝ Կարստ սարահարթի վրա[1]։ Քարանձավն առաջացել է Րեկա գետի (թափվում է Ադրիատիկ ծով) հոսանքից։ Շկոցյանսկեն աշխարհում առավել հայտնի համակարգերից մեկն է կարստային երևույթներն ուսումնասիրելու համար։
Արագ փաստեր Շկոցյանսկե Յամե, Տեսակ ...
Շկոցյանսկե Յամե | |
---|---|
Տեսակ | քարանձավ և էքսկուրսիոն անձավ |
Երկիր | Սլովենիա |
Վարչատարածք | Municipality of Divača? |
ԲԾՄ | 378 մետր |
Երկարություն | 6200 մետր |
Մակերես | 413 հեկտար |
Պահպանման տարածք | Škocjan Caves Regional Park? |
Փակել
Շկոցյանսկե Յամեն 1986 թվականին ընդգրկել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, 1996 թվականին ստացել տարածքային պարկի կարգավիճակ, ստորերկրյա ջրային պաշարները պահպանվում են Ռամսարի համաժողովով, 2004 թվականից համարվում է կրստային կենսաբանական արգելոց[2]։