Շուկայի անտեսանելի ձեռք
From Wikipedia, the free encyclopedia
Շուկայի անտեսանելի ձեռքը (անգլ.՝ invisible hand of the market), հայտնի փոխաբերություն, որն առաջին անգամ օգտագործել է Ադամ Սմիթն իր «Ազգերի հարստություն» աշխատությունում հասարակության հարստության մակարդակի վրա անհատական հետաքրքրությունների ազդեցության մեխանիզմը բնութագրելու համար։ 4-րդ գրքի 2-րդ գլխում, որ կոչվում է «Ներմուծման սահմանափակությունը այնպիսի ապրանքների սահմանների պատճառով, որոնք կարող են արտադրվել երկրի ներսում», Սմիթը գրում է.
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աշխատող մրցակցության պայմաններում, մասնավոր մահերը կարող են ներդաշնակ զուգակցվել հասարակության շահերի հետ։ Շուկայական տնտեսությունը, որը կոլեկտիվ կամքով չի կառավարվում, չի ենթարկվում միասնական ծրագրին, այնուհանդերձ հետևում է վարքի խիստ կանոններին։
Յուրաքանչյուր առանձին գնորդ ենթարկվում է գներին, իսկ գները իրենց հերթին ենթարկվում են բոլոր անհատական ռեուկցիաների ամբողջությանը։ Այսպիսով, անտեսանելի ձեռքը շուկայում ապահովում է մի արդյունք, որը կախված չէ անհատների կամքից ու մտադրությունից։