From Wikipedia, the free encyclopedia
Շվեդիայի ազգային օր կամ Շվեդիայի դրոշի օր (շվեդ.՝ Sveriges nationaldag կամ svenska flaggans dag), Շվեդիայում նշվում է ամեն տարի հունիսի 6-ին։ Տոնը սահմանվել է Ռիկսդագի (շվեդական խորհրդարան) կողմից 1983 թվականին, մինչ այդ այն նշվում էր, որպես Շվեդիայի դրոշի օր։
Շվեդիայի ազգային օր | |
---|---|
Տեսակ | տոներ Շվեդիայում, ազգային տոն և պետական տոն |
Ամսաթիվ | Հունիսի 6 |
Անվանված է | ազգային տոն և Շվեդիա |
Ժամանակակից Շվեդիայի հիմնադիրները առաջարկեցին հավերժացնել 1523 թվականին թագավոր Գուստավ I Վազայի ընտրության ամսաթիվը, իսկ 1910-ական թվականներից տոնն ավանդաբար նշվում է Ստոկհոլմի օլիմպիական մարզադաշտում։
Սակայն մի քանի տասնամյակ այս ամսաթիվը չի համարվել ազգային տոն։ 1523 թվականի հունիսի 6-ին Կալմարյան միությունը կազմալուծվեց, և ավարտվեց Դանիայի գահակալությունը, այսինքն այդ օրը Շվեդիան անկախություն ձեռք բերեց։ Բայց այս իրադարձությունները տեղի էին ունեցել բավականին վաղ ժամանակներում և բավարար նշանակություն չունեին հասարակական գիտակցության համար։ 2005 թվականին տոնի օրը դարձավ ոչ աշխատանքային, որի փոխարեն աշխատանքային դարձավ Սուրբ Հոգու օրը։ Դա նվազեցրեց ոչ աշխատանքային օրերի ընդհանուր քանակը տարվա ընթացքում, քանի որ հունիսի 6-ը երբեմն համընկնում էր հանգստյան օրերի հետ, մինչդեռ Սուրբ Հոգու օրը միշտ նշվում էր երկուշաբթի օրը (և Շվեդիայում այն կոչվում էր «Երրորդության երկուշաբթի»)։ Կառավարության այս որոշումը դժգոհություն առաջացրեց բազմաթիվ արհմիությունների մոտ։ Հետագայում այդ հարցը լուծվեց, շվեդներին տրվեց ութ ոչ աշխատանքային ժամ, որը նրանք կարող էին օգտագործել ցանկացած օր[1]։
Հունիսի 6-ին Շվեդիայի պատմության մեջ տեղի ունեցած իրադարձություններ`
1523 և 1809 թվականների իրադարձությունները համարվում են ամենակարևորները. առաջինը Կալմարյան միությունից հետո Շվեդիայի պետության անկախության վերականգնումը, երկրորդը՝ կառավարման նոր համակարգի ստեղծումը, որը գոյություն ունեցավ մինչև 1970-ական թվականները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.