Շրջանային կենտրոն (ԱՄՆ)
From Wikipedia, the free encyclopedia
Շրջանային կենտրոն (անգլ.՝ County seat), շրջանի հիմնական բնակեցված կենտրոնը, որում տեղակայված են մարզային իշխանությունների վարչությունները։ ԱՄՆ-ի հյուսիս արևելքում օգտագործվում է նաև «կոմսային քաղաք» անվանումը[1]։ Շրջանային կենտրոն կարող է լինել նաև չընդգրկված տարածքը։ Սովորաբար դա վերաբերվում է այն տարածքներին, որտեղ չկան սեփական ընկերություններ։ (англ. shire town) Շրջանային դատարանը և շրջանի վարչակազմը սովորաբար գտնվում են շրջանային կենտրոնում, սակայն որոշ դեպքերում վարչական մարմինները կարող են գտնվել այլ շրջանի բնակավայրերում։ Շատ երկրներում կա մեկ շրջանային կենտրոն, սակայն որոշ շրջանի նահանգներ` Ալաբամա, Արկանզաս, Այովա, Կենտուկի, Մասաչուսեթս, Միսսիսիպի, Նյու Հեմփշիր, Նյու Յորք, Վերմոնտ և Հյուսիսային Կարոլինա ունեն երկու և ավելի կենտրոններ։ Սովորաբար դրանք գտնվում են շրջանի հակադիր ծայրերում։ ԱՄՆ-ի աշխարհագրության մեջ միակ դեպքը, երբ շրջանի մայրաքաղաքը գտնվում է այլ շրջանում՝ Ալյասկայի Քինգ –Սալմոն բնակավայրում, որը հանդիսանում է Լեյկ-էնդ-Պենիսուլայի մայրաքաղաքը։ Այն ամբողջությամբ տեղակայված է Բրիստոլ-Բեյ տարածքում։