Հյուսիսային Կարոլինա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Հյուսիսային Կարոլինա[3][4] (անգլերեն՝ North Carolina), նահանգ ԱՄՆ-ի արևելքում, որը համարվում է նաև Հարավ-Ատլանտյան նահանգներից մեկը։ Նահանգի մայրաքաղաքը Ռոլի քաղաքն է։ Բնակչությունը՝ 9,943,964 մարդ (2014 թվականի դրությամբ)[5]։
Հյուսիսային Կարոլինա նահանգի պաշտոնական մականունն է «Կուպրագործների նահանգ» (անգլ.՝ Tarheel State)։
Remove ads
Պատմություն
Ի սկզբանե՝ բնակեցված լինելով բազմաթիվ հնդկացիական ցեղերով, այդ թվում նաև չերոկիներով, Հյուսիսային Կարոլինան առաջին ամերիկյան տարածքն էր, որը անգլիացիները փորձել են գաղութացնել։
Հայտնի անգլիացի պալատական, արկածախնդիր և բանաստեղծ Ուոլթեր Ռելին (Ռոլի), ում անունով կոչվել է նահանգի մայրաքաղաքը, ժամանակակից Հյուսիսային Կարոլինայի ափերի մոտ երկու գաղութ էր հիմնել (այն ժամանակ այն համարվում էր Վիրջինիայի մասը) 1580-ական թվականների վերջում, սակայն երկու փորձերն էլ անհաջողությամբ են ավարտվել։ Դրանցից մեկի անհետացումը Ռոանոկ կղզու վրա մինչ այսօր ամերիկյան պատմության ամենամեծ առեղծվածն է մնում։
«Կարոլինա» անվանումը ի հայտ է եկել XVII դարի երկրորդ կեսին Անգլիայի և Շոտլանդիայի թագավոր Կառլոս I-ի (լատին․՝ Carolus) պատվին։ XVII դարի վերջին այդ տարածքում, որն ներառում էր նաև Հարավային Կարոլինան և Թենեսին, հիմնադրվել են մի քանի բնակավայրեր՝ առաջացնելով Կարոլինա նահանգը։ 1712 թվականին Հյուսիսային Կարոլինան սկսեց ղեկավարվել հատուկ փոխնահանգապետի կողմից։ 17 տարի անց այն ստացավ թագավորական գաղութի կարգավիճակ, առաջացել է Հյուսիսային Կարոլինա նահանգը։
Remove ads
Քաղաքացիական պատերազմ
1860 թվականին Հյուսիսային Կարոլինան եղել է ստրկատիրական նահանգ, որտեղ բնակվել է մոտ 1 միլիոն մարդ։ Նահանգի բնակչության 1/3-րդը ստրուկներ էին։ Սակայն կային նաև 30 000 ազատ սևամորթներ, որոնք բնակվում էին նահանգում։ Չիմանալով, թե ում սատարել Քաղաքացիական պատերազմում՝ Հյուսիսին թե Հարավին, Հյուսիսային Կարոլինան վերջին նահանգն էր, որը դուրս է եկել Միությունից 1861 թվականին։
Նահանգապետ Էլլիսը, ով 1861 թվականի քաղաքացիական պատերազմի սկզբին եղել է նահանգապետ, նախագահ Լինքոլնի՝ 75 000 զինվոր տրամադրելու կոչին պատասխանեց. «Դուք չեք կարող ստանալ ոչ մի զորք Հյուսիսային Կարոլինայից»։ Սակայն, նահանգապետ Զեբալոնե Բերդ Վենս Աշվիլի ղեկավարման օրոք, ով ընտրվել էր 1862 թվականին, նահանգը տրամադրել էր 125 000 զինվոր Կոնֆեդերացիայի համար (Հարավային Նահանգներ), ավելին, քան այլ Հարավային նահանգները։
Remove ads
20-րդ դար
20-րդ դարում Հյուսիսային Կարոլինան առաջատարն է դարձել գյուղատնտեսության և արդյունաբերության մեջ։ Նահանգի արդյունաբերության արտադրանքի ծավալը՝ մասնավորապես տեքստիլը, քիմիկատները, էլեկտրական սարքավորումները, թուղթը և թղթից պատրաստված ապրանքները 1990-ական թվականներին ութերորդ տեղն էր գրավում[6][7]։ Ծխախոտը, որը համարվում է Հյուսիսային Կարոլինայի եկամտի ամենավաղ աղբյուրներից մեկը, մինչ օրս մնում է տեղական տնտեսության կարևոր ոլորտը։
Աշխարհագրություն
Նահանգի տարածքում գտնող Էշ շրջանում սկիզբ է առնում Նյու Ռիվեր գետը, որը համարվում է Հյուսիսային Ամերիկայի հնագույն գետը[8]։
Հետաքրքիր փաստեր
Հյուսիսային Կարոլինայում արգելվում է բամբակի դաշտը վարելիս փղեր օգտագործել[9]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads