Շառլ Ազնավուր
ֆրանսիացի երգիչ և դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Շառլ Ազնավուր (իրական անունը՝ Վաղինակ Միքայելի Ազնավուրյան, մայիսի 22, 1924(1924-05-22)[1][2][3][…], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ[4] - հոկտեմբերի 1, 2018(2018-10-01)[5][6][3][…], Մուրիես[5][7][4]), ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ։
Շառլ Ազնավուր | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Charles Aznavour |
Ի ծնե անուն | Շահնուր Վաղինակի Ազնավուրյան |
Ծնվել է | մայիսի 22, 1924(1924-05-22)[1][2][3][…] Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ[4] |
Երկիր | Ֆրանսիա և Հայաստան |
Մահացել է | հոկտեմբերի 1, 2018(2018-10-01)[5][6][3][…] (94 տարեկան) Մուրիես[5][7][4] |
Գերեզման | cemetery of Montfort-l'Amaury[8][9] |
Ժանրեր | փոփ երաժշտություն, շանսոն, ջազ, middle of the road, փոփ, բալլադ և Էթնիկ երաժշտություն |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, սցենարիստ, կինոդերասան, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, դիվանագետ, գրող, ստուդիական երաժիշտ, կինոռեժիսոր, Շանսոնիե և երգիչ |
Գործիքներ | վոկալ[10] |
Գործունեություն | 1936–2018 |
Լեյբլ | EMI MusArm Records, Barclay, Polydor, MGM |
Ամուսին | Micheline Rugel?, Evelyne Plessis? և Ulla Thorsell? |
Պարգևներ | |
Կայք | aznavourfoundation.org |
Charles Aznavour Վիքիպահեստում |
Իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թվականից)[27] նա ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն։ Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և՛ իր, և՛ այլ երաժիշտների համար։ Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է։
Չմոռանալով արվեստի մասին՝ նա 1995 թվականից սկսած ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում[28]։
2008 թվականին Ազնավուրը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր ու Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը[29]։