Էթնիկ երաժշտություն
From Wikipedia, the free encyclopedia
Էթնիկական երաժշտություն (անգլ.՝ World music թարգ.՝ «աշխարհի երաժշտություն», «աշխարհի ժողովրդների երաժշտություն») որևէ տարածաշրջանին բնորոշ տեղական երաժիշտների կողմից ստեղծված կամ կատարվող ավանդական կամ ժողովրդական երաժշտություն[1]։ Երբեմն տվյալ ժանրը բնութագրում են որպես աշխարհի երաժշտություն, աշխարհի երաժշտության ամբողջություն, որևէ տեղական երաժշտություն, ոչ արևմտյան երաժշտություն։ Այս տերմինը ի սկզբանե նախատեսված էր էթնիկական որևէ յուրահատկություններ ունեցող երաժշտության համար, սակայն գլոբալիզացիայի ազդեցման պատճառով այն այժմ ընդգրկում է նաև բազմաթիվ ենթաժանրեր, որոնք առաջացել են տարբեր ժանրերի խառնման արդյունքում[2][3][4]։