ՈՒԵՖԱ Եվրո 2016 (ընտրական փուլ)
From Wikipedia, the free encyclopedia
«Եվրո -2016» ընտրական փուլի մրցաշարը տեղի է ունենում 2014 թվականի սեպտեմբերից մինչև 2015 թվականի նոյեմբերը և որոշելու է 2016 թ. Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մասնակիցներին։ Խաղարկությունը ընտրական մրցաշարի համար տեղի էր ունեցել 2014 թվականի փետրվարի 23-ին Նիսում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ընտրական փուլում կմասնակցեն 54 ՈՒԵՖԱ-ի անդամներից 53-ը (ավելացվել է Ջիբրալթարը)։ Բոլոր 53 թիմերը բաժանվել են 9 խմբի՝ 8 խումբ 6 թիմերով և 1 խումբ(I խումբ) 5 թիմերով։ Ինը խմբի առաջին, երկրորդ և լավագույն երրորդ տեղ գրաված թիմերը, կգնան Եվրո 2016։ Մնացած 8 թիմերը, որոնք իրենց խմբերում էրրրորդ տեղն են գրավելու, կմրցեն մնացած չորս տեղերի համար։