ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2018-2019
From Wikipedia, the free encyclopedia
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2018-2019, Չեմպիոնների Լիգայի 64-րդ մրցաշարը, որը կազմակերպվում է ՈՒԵՖԱ-ի կողմից։
Արագ փաստեր ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2018-2019 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա ...
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2018-2019 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Մրցաշրջանի ժամկետ | Որակավորում՝ Հունիսի 26 – Օգոստոսի 29, 2018 Եզրափակիչ մրցաշար՝ Սեպտեմբերի 18, 2018 – Հունիսի 1, 2019 |
Մասնակիցներ | Որակավորում՝ 79 Եզրափակիչ մրցաշար՝ 32 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Լիվերպուլ (6-րդ անգամ) |
Փոխչեմպիոն | Տոտտենհեմ Հոտսպուր |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախությունը | 6 163 044 (49 304 խաղում) |
Խաղեր | 125 |
Խփված գոլեր | 366 (2.93 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Լիոնել Մեսսի (12 գոլ) |
← 2017–18 2019–20 → |
Փակել
Չեմպիոնների Լիգայի գործող չեմպիոնը Ռեալ Մադրիդն էր, որը 2017-18 մրցաշրջանում հաղթեց առաջնությունը 3-րդ անգամ անընդմեջ և իր պատմության մեջ 13-րդ անգամ։
2019 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը տեղի ունեցավ Մադրիդի Վանդա Մետրոպոլիտանո մարզադաշտում[1]։ 2018-19 մրցաշրջանում Լիվերպուլը հաղթեց Չեմպիոնների Լիգան՝ եզրափակչում 2-0 հաշվով հաղթելով Տոտենհեմին[2][3]։ Այն իրավունք ստացավ մասնակցել 2019 թվականի աշխարհի ակումբային առաջնությանը և մրցել 2018-2019 մրցաշրջանի Եվրոպայի Լիգայի հաղթող Չելսիի հետ 2019 թվականի ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի համար։