Ողբերգություն (ժանր)
From Wikipedia, the free encyclopedia
Ողբերգություն (հին հունարեն՝ τραγῳδία, tragōdía, բառացիորեն՝ «Նոխազերգություն», τράγος, tragos - «նոխազ» և ᾠδή, ōdè - «երգ» բառերից), թատերախաղի տեսակ, որի մեջ տեղի են ունենում ողբերգական իրադարձություններ, գլխավոր հերոսը կամ հերոսները կործանվում են։ Ողբերգությունը տոգորված է պաթոսով, խիստ լրջությամբ, իրականությունը պատկերվում է առավել սուր կերպով, որպես ներքին հակասությունների կծիկ։ Ողբերգության մեջ առավելապես լարված և հագեցված կերպով բացահայտվում են իրականության խորքային կոնֆլիկտները։ Հերոսը, անհատը, հանուն վեհ և բարձր գաղափարների ելնում է չար ուժերի դեմ, գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար հակադրվում է ճակատագրին, արտաքին աշխարհի որևէ երևույթ(ներ)ին։ Ողբերգության մեջ այդ պայքարն ունենում է կործանարար վախճան, հերոսը անհաջողության է մատնվում, կամ հասնում է հաջողության իր, և/կամ իր մտերիմների, բարեկամների, հարազատների կյանքի գնով, կորցնում է պատրանքները, ճանաչում է իր անցյալի հետ կապված ողբերգական հանգամանքները և այլն։
Ողբերգության ներգործությանը հանդիսատեսի վրա առաջին անգամ անդրադարձել է Արիստոտելը իր «Պոետիկա» երկում։ Ըստ հույն փիլիսոփայի, ողբերգությունը, վախի և կարեկցանքի զգացմունքների առաջացման միջոցով հասցնում է հանդիսատեսին կատարսիսի՝ այսինքն «մաքրմանը»[1]։
Ողբերգությունը սկզբնավորվել է Հին Հունաստանում՝ Աթենք քաղաքում։ Դրանք սկզբնապես կատարվել են յուրաքանչյուր տարի որոշակի ժամանակի ընթացքում՝ մարտ ամսին Դիոնիսոսին նվիրված տոնախմբության ընթացքում («նոխազերգություն» անունը ծագում է հենց Դիոնիսոսի շքախմբում ընդգրկված այծամարդկանց երևույթից)։ Մեզ են հասել հին հույն նշանավոր ողբերգակներ՝ Էսքիլեսի, Սոփոկլեսի և Եվրիպիդեսի ողբերգությունները։
Հունաստանից ողբերգությունն անցել է Հին Հռոմ, որտեղ ողբերգություններ են գրել Լիվիուս Անդրոնիկուսը, Նևիուսը, Պակուվիուսը, Սենեկան (պահպանվել են միայն Սենեկայի ստեղծագործությունները, մնացած հեղինակներից մեզ են հասել միայն պատառիկներ)։
Նոր ժամանակներում ողբերգության ժանրի մեծագույն վարպետ է համարվում Վիլյամ Շեքսպիրը։
Ողբերգությունը (հունարենից ՝ τραγῳδία, tragōidia ) դրամայի տեսակ է՝ հիմնված մարդկային տառապանքների վրա, որը առաջ է բերում կատարսիս կամ հաճույք լսարանի մոտ։ Ողբերգություն տերմինը վերաբերվում է դրամայի հստակ ավանդույթի, որը պատմականորեն յուրահատուկ ու կարևոր դեր է խաղացել Արևմտյան քաղաքակրթության ինքնորոշման մեջ։ Այդ ավանդույթը եղել է բազմազան ու ընդհատվող, մինչդեռ տերմինը հիմնականում օգտագործվել է որպես հզոր ազդեցություն մշակութային ինքնության ու պատմական շարունակականության վրա - «Էլիզաբեթցիները և հույները մեկ մշակութային ձևի մեջ, Քրիստոնյաներն ու Հելլենները՝ միասնական գործողության,» - ինչպես Ռեյմոնդ Ուիլյամսն է ասում։
Ողբերգությունը իր ծագումից ի վեր՝ 2500 տարի առաջ Հին հունական թատրոնում, որտեղից միայն Էսքիլեսի, Սոփոկլեսի և Եվրիպիդեսի աշխատանքերն են պահպանվել, ինչպես նաև այլ բանասեղծների մեծ թվով ստեղծագործություններ, յուրահատուկ դրսևորումներ գտնելով Շեքսպիրի, Լոպե դե Վեգայի, Ժան Ռասինի և Ֆրիդրիխ Շիլլերի, ոչ շատ վաղ անցյալում՝ Հենրիկ Իբսենի և Ավգուստ Ստրինբերգի, ապա Սեմյուել Բեքեթի՝ մահվան, կորուստի ու տառապանքների մոդեռնիստական մտորումների, պոստմոդեռնիստ Մյուլլերի ողբերգական կանոնի վերամշակումներում, մնում է մշակութային փորձարարությունների, քննարկումների, վեճերի կարևոր կետերից մեկը[2][3]: Փիլիսոփաների երկար ցանկը, որը ներառում է Պլատոնին, Արիստոտելին, Յուհան Ավգուստ Ստրինդբերգին, Վոլտերին, Հյումին, Դիդրոյին, Հեգելին, Շոպենհաուերին, Կիերկեգորին, Նիցշեին, Զիգմունդ Ֆրոյդին, Բենջամինին[4], Կամյուին, Լականին և Դելյոզին ուսումնասիրել, քննարկել ու քննադատել են ժանրը[5][6][7]:
Արիստոտելի Պոետիկայի արդյունքում (335 մ.թ.ա) ողբերգությունն օգագործվել է ժանրային տարբերակումներ անելու համար թե՛ պոեզիայի բնագավառում (որտեղ ողբերգությունը հակադրվում է լիրիկականին և Էպիկականին), թե՛ դրամայի բնագավառում (որտեղ ողբերգությունը կատակերգությանն է հակդրվում)։ Ժամանակակից դարաշրջանում ողբերգությունը նաև սահմանվել է՝ հակադրություն ունենալով դրաման, մելոդրաման, տրագեկոմեդիան և էպիկական թատրոնը[7][8][9]: Բերտոլդ Բրեխտը և Ավգուստո Բոալը սահմանում են իրենց էպիկական թատերական նախագծերը (ոչ Արիստոտելյան դրաման և ճնշվածների թատրոնը, համապատասխանաբար)՝ ի հակադրություն ողբերգության մոդելների։ Սակայն Տաքսիուսը կարդում է էպիկական թատրոնը որպես ողբերգական գործառույթներր և դրա սգո և ենթադրության բուժման միավորում[3]։