Սեմյուել Բեքեթ
From Wikipedia, the free encyclopedia
Սեմյուել Բեքեթ կամ ֆրանսերեն արտասանությամբ Սամուել Բեկետ (անգլ.՝ Samuel Beckett, ապրիլի 13, 1906(1906-04-13)[2][3][4][…], Foxrock, Dún Laoghaire–Rathdown, Իռլանդիա - դեկտեմբերի 22, 1989(1989-12-22)[2][5][6], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[7]), իռլանդացի գրող։ Էժեն Իոնեսկոյի հետ մեկտեղ հանդիսանում է «աբսուրդի թատրոնի» հիմնադիրներից մեկը։ Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1969 թ.)։ Գրել է անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։ Բեքեթի ստեղծագործություններն առանձնանում են մինիմալիզմով, նորարար ոճաձևերի օգտագործմամբ և փիլիսոփայական թեմատիկայով։ Բեքեթի առավել հայտնի ստեղծագործությունը «Գոդոյին սպասելիս» պիեսն է (1952, En attendant Godot, թարգմանվել է հայերեն[12][13])։ Բեքեթի մյուս լավագույն պիսեներն են համարվում "Երջանիկ օրերը", "Քրեփի վերջին ձայներիզը" և "Խաղավերջը": "Գոդոյին սպասելիս" պիեսը ֆրանսերենից թարգմանել է Լիլիթ Գրիգորյանը, "Երջանիկ օրերը" ֆրանսերենից որոշ խմբագրումներով թարգմանել է հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, "Քրեփի վերջին ձայներիզը" մոնոդոդրաման և "Երջանիկ օրերը" աբսուրդի դրաման անգլերենից թարգմանել է դրամատուրգ, հեքիաթագիր Էլֆիք Զոհրաբյանը։ "Գոդոյին սպասելիս" պիեսը Հայաստանում բեմադրվել է մի քանի անգամ։
Սեմյուել Բեքեթ բրիտանական անգլերեն՝ Samuel Beckett | |
---|---|
Ծննդյան անուն | բրիտանական անգլերեն՝ Samuel Barclay Beckett[1] |
Ծնվել է | ապրիլի 13, 1906(1906-04-13)[2][3][4][…] |
Ծննդավայր | Foxrock, Dún Laoghaire–Rathdown, Իռլանդիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 22, 1989(1989-12-22)[2][5][6] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[7] |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Գրական անուն | Andrew Belis |
Մասնագիտություն | գրող, լեզվաբան, կինոռեժիսոր, սցենարիստ, կրիկետ խաղացող, բանաստեղծ, վիպասան, դրամատուրգ, թարգմանիչ, ուսուցիչ, մտավորական, Ֆրանսիական դիմադրության մարտիկ և վիդեոնկարիչ |
Լեզու | ֆրանսերեն և անգլերեն |
Քաղաքացիություն | Իռլանդիա և Ֆրանսիա[6] |
Կրթություն | Թրինիթի քոլեջ (1927) |
Ժանրեր | դրամա |
Գրական ուղղություններ | Նոր վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Մըրֆի, Մոլոյ, Մալոնը մահանում է, Անանունը, Գոդոյին սպասելիս, Ուոտ, Էնդշփիլ, Քրափի վերջին պտուտախաղը և Ինչպես է դա |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Սուզանե Դեշավո-Դումեսնիլ[10] |
Ազգականներ | James Beckett?[11] |
Samuel Beckett Վիքիպահեստում |