Ոչբռնության միջազգային օրը (ՄԱԿ-ի լեզուներով. անգլ.՝ International Day of Non-Violence, իսպ.՝ Día Internacional de la No Violencia, չինարեն՝ 国际非暴力日, ռուս.՝ Международный день ненасилия, ֆր.՝ Journée internationale de la non-violence) նշվում է հոկտեմբերի 2-ին՝ Մահաթմա Գանդիի ծննդյան օրը[3]։

Արագ փաստեր Տեսակ, Ամսաթիվ ...
Ոչբռնության միջազգային օր
անգլ.՝ International Day of Non-Violence
իսպ.՝ Día Internacional de la No Violencia
ֆր.՝ Journée internationale de la non-violence
չինարեն՝ 国际非暴力日
ռուս.՝ Международный день ненасилия
Thumb
Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՀոկտեմբերի 2
Տոնվում էԱմբողջ աշխարհ
սկսած2007[1]
Հաստատվածհունիսի 15, 2007[2]
ՏոնումԱմենամյա
Անվանված էՄահաթմա Գանդի
Ի հիշատակՄահաթմա Գանդի
ՆմանԽաղաղության միջազգային օր
ԿայքԿայքէջ ՄԱԿ-ի պաշտոնական կայքում
Փակել

2004 թվականի հունվարին իրանցի Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադին ընդունել է Մումբայում տեղի ունեցած համաշխարհային սոցիալական համաժողովում արտասահմանցի ուսանողներին հինդի ուսուցանող դասախոսի՝ ոչբռնության միջազգային օրը Փարիզում անցկացնելու առաջարկը[4]։ Այս գաղափարն աստիճանաբար գրավել է Հնդկաստանի Կոնգրեսի կուսակցության որոշ առաջնորդների հետաքրքրությունը, մինչև 2007 թվականի հունվարին Նյու Դելիում չընդունվեց Սաթյագրահի խորհրդաժողովի բանաձևը, որը նախաձեռնել էր Հնդկական ազգային կոնգրեսի նախագահ և Միացյալ առաջադիմական դաշինքի նախագահ Սոնյա Գանդին և արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուն, որը կոչ էր արել Միավորված ազգերի կազմակերպությանն ընդունել այդ գաղափարը[5]։

2007 թվականի հունիսի 15-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան քվեարկել է հոկտեմբերի 2-ը Ոչբռնության միջազգային օր հռչակելու օգտին[6]։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևը խնդրել է ՄԱԿ-ի համակարգի բոլոր անդամներին հոկտեմբերի 2-ը նշել «պատշաճ կերպով և տարածել ոչբռնության ուղերձը, այդ թվում՝ հասարակության լուսավորության և իրազեկման միջոցով»[7]։

Նյու Յորքում ՄԱԿ-ի փոստային վարչակազմը հատուկ ծրար է պատրաստել ի հիշատակ այդ իրադարձության՝ ՄԱԿ-ին առընթեր Հնդկաստանի մշտական ներկայացուցչությունում Հնդկաստանի դեսպանի խնդրանքով[8]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.