Որդնախոռոչ
From Wikipedia, the free encyclopedia
Որդնախոռոչ, որդնանցք (անգլ.՝ wormhole), մկան ծակ[1], հայտնի նաև որպես Այնշտայն-Ռոզենի կամրջակ, տարածաժամանակի ենթադրական տոպոլոգիական հատկություն է, որը սկզբունքորեն դյուրանցում է (ամենակարճ ուղին է) տարածաժամանակի մեջ։ Որդնախոռոչը նման է թունելի և հիմնված է Էյնշտեյնի դաշտի հավասարումների հատուկ լուծման վրա, որի երկու ծայրերը տարածաժամանակի տարբեր կետեր են։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոռոչ (այլ կիրառումներ)
Որդանանցքը կարելի է պատկերացնել որպես թունել, որն ունի երկու ծայրեր՝ տարածական ժամանակի առանձին կետերում (այսինքն՝ տարբեր վայրեր, ժամանակի տարբեր կետեր կամ երկուսն էլ)։
Որդանանցքները համահունչ են Հարաբերականության ընդհանուր տեսությանը[2], բայց արդյոք որդանցքները իրականում գոյություն ունեն, դեռ պետք է պարզել։ Շատ գիտնականներ ենթադրում են, որ որդնածորերը պարզապես Քառաչափ տարածության չափման պրոյեկցիաներ են, ինչը նման է այն բանին, թե ինչպես երկչափ (2D) էակը կարող է զգալ եռաչափ (3D) օբյեկտի միայն մի մասը:[1]
Տեսականորեն, որդանանցքը կարող է կապել չափազանց մեծ հեռավորություններ, ինչպիսիք են միլիարդ Լուսային տարիները, կամ կարճ հեռավորությունները, ինչպիսիք են մի քանի մետրը, կամ ժամանակի տարբեր կետերը, կամ նույնիսկ Բազմատիեզերքները:
1995թ.-ին Մեթ Վիսերը[3] առաջարկեց, որ տիեզերքում կարող են լինել բազմաթիվ որդանցքներ, եթե վաղ տիեզերքում ստեղծվեին բացասական զանգվածով տիեզերական լարեր [3][4]: Որոշ ֆիզիկոսներ, ինչպիսիք են Ֆրենկ Թիփլերը[4] և Քիփ Թորնը, առաջարկել են, թե ինչպես կարելի է արհեստականորեն որդնածորեր ստեղծել։