Ուիլ Սմիթ
From Wikipedia, the free encyclopedia
Ուիլարդ Քերրոլլ (Ուիլ) Սմիթ-կրտսեր (անգլ.՝ Willard Carroll «Will» Smith, Jr., սեպտեմբերի 25, 1968(1968-09-25)[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա[4])՝ ամերիկացի դերասան, ռեժիսոր և հիփ-հոփ կատարող, ով հասել է լուրջ հաջողությունների և՛ հեռուստատեսության, և՛ կինոարդյունաբերության, և՛ թե երաժշտության ասպարեզներում։ Ստացել է 2 «Օսկար» մրցանակ, հինգ անգամ արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի, ունի «Գրեմմի»-ի մրցանակ։ 2007 թվականի ապրիլին Newsweek հանդեսը նրան անվանեց Հոլիվուդի ամենահզոր դերասան։ 2008 թվականին Ուիլլ Սմիթը գլխավորեց ամենավարձատրվող Հոլիվուդյան դերասանների «Forbes» ցանկը, մեկ տարվա մեջ վաստակելով 80 մլն. ԱՄՆ դոլար։ Սմիթը դարձավ առաջին դերասանը Հոլիվուդի պատմության մեջ, ում ինը հաջորդական ֆիլմերը հավաքեցին ավելի քան 100 մլն. ԱՄՆ դոլար յուրաքանչյուրը։