From Wikipedia, the free encyclopedia
Մուհամեդ Թարաղայ իբն Շահրուխ իբն Թեմուր (պարս.՝ گوركانى, Gurkān 1394-1449), ուզբեկ աստղագետ և մաթեմատիկոս, Լենկթեմուրի թոռը։ Հայտնի է Ուլուգբեկ անունով։
Մուհամեդ Թարաղայ իբն Շահրուխ իբն Թեմուր պարս.՝ الغبیگ | |
Սուլթան | |
1409 - 1449 | |
---|---|
Նախորդող | Խալին Սուլթան |
Մասնագիտություն՝ | աստղագետ, մաթեմատիկոս, գեղագիր և աստղագուշակ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | մարտի 22, 1394 |
Ծննդավայր | Իրան Սուլթանիա |
Վախճանի օր | հոկտեմբերի 27, 1449 |
Վախճանի վայր | Սամարղանդ |
Թաղված | Գուր-Էմիր |
Դինաստիա | Թիմուրիդների հարստություն |
Ի ծնե անուն | պարս.՝ میرزا محمد طارق بن شاه رخ[1] |
Հայր | Շահրուխ |
Մայր | Գոհարշադ բեգիմ |
Ամուսին | Ակ Սուլթան Խանիկա, Օգե-բեգիմ |
Զավակներ | Իբոդլլո Միրզո, Հասիբա Սուլթան Խանզադա, Աբդուլլա Միրզո, Աբդու Ռախման Միրզո |
Ծնվել է 1394 թվականի մարտի 22-ին Սուլթանիե քաղաքում։ Հայրը՝ Շահրուխը (1377-1447), եղել է Թեմուրի կրտսեր որդին։ 1405 թվականին Թեմուրի մահից հետո Շահրուխը մտնում է Սամարղանդ, նրա ավագ որդի Ուլուղբեկը 1409 թվականին հայտարարվում է Սամարղանդի կառավարիչ, որն այդ ժամանակ Մավեր ան-Նահրի մայրաքաղաքն էր։
1447 թվականին Շահրուխի մահից հետո երկրում սկսվեցին անկարգությունները։ Ուլուղբեկի և իր ավագ որդի Աբդ ալ Լաթիֆի միջև առաջացած տարաձայնությունները վերաճեցին պատերազմական գործողությունների։ Այդ պատերազմն ավարտվեց Ուլուղբեկի պարտությամբ և դրանից կարճ ժամանակ անց նա դավադրաբար սպանվեց։
Գիտությամբ տարվել է դեռևս երիտասարդ տարիքում։ Սիրել է պոեզիա, զբաղվել է պատմությամբ, սակայն ուշադրության կենտրոնում հիմնականում եղել է աստղագիտությունը։ Ուլուգբեկը Սամարղանդ է հրավիրել իր ժամանակի նշանավոր գիտնականների, որոնց օգնությամբ Սամարղանդում հիմնել է աստղադիտարան։ Ուլուգբեկի գիտական և լուսավորական գործունեությունը առաջացրել է իսլամական հոգևորականության և հետադեմ ֆեոդալների դժգոհությունը, որոնք նրան մեղադրել են հերետիկոսության մեջ։ Սպանվել է դավադրության արդյունքում, նրա աստղադիտարանը քարուքանդ է արվել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.