From Wikipedia, the free encyclopedia
Ռոնի Ուոլթեր Քանինգեմ (անգլ.՝ Ronnie Walter Cunningham, մարտի 16, 1932[1][2], Քրեսթոն, Այովա, ԱՄՆ - հունվարի 3, 2023[3], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[4]), ամերիկացի տիեզերագնաց–օդաչու, գիտությունների դոկտոր։ Մասնագիտությամբ ֆիզիկոս։ ԱՄՆ–ի տիեզերագնացների խմբում է 1963 թվականից։ 1968 թվականի հոկտեմբերի 11–22-ին, Ուոլթեր Շիրայի և Դոն Այզլիի հետ, որպես անձնակազմի անդամ, թռիչք է կատարել «Ապոլոն–7» տիեզերանավով, որը Երկրի շուրջը կատարել է 163 պտույտ։ Թռիչքի ընթացքում իրականացվել է «Ապոլոն» տիեզերանավի հիմնական բլոկի առաջին թռիչքային փորձարկումը։
Ուոլթեր Քանինգեմ անգլ.՝ Walter Cunningham | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1932[1][2] |
Ծննդավայր | Քրեսթոն, Այովա, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 3, 2023[3] (90 տարեկան) |
Մահվան վայր | Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[4] |
Գերեզման | Տեխաս նահանգի գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Սանտա Մոնիկա քոլեջ (1958), Հարվարդի բիզնես դպրոց և Վենետիկի ավագ դպրոց |
Մասնագիտություն | տիեզերագնաց, սպա, օդաչու, կործանիչ օդաչու, գործարար, ֆիզիկոս, գիտնական, վաճառական և ձեռնարկատեր |
Աշխատավայր | ՆԱՍԱ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | waltercunningham.com |
Walter Cunningham Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.