Ուռենի
բույսերի ցեղ / From Wikipedia, the free encyclopedia
Ուռենի (լատին․՝ Salix), ուռազգիների ընտանիքի տերևաթափ ծառ կամ թուփ։ Հայտնի է 300 տեսակ (այլ տվյալներով՝ մինչև 600), Հայաստանում՝ 10 տեսակ՝
- Այծուռենի (Salix caprea),
- Ուռենի Եռառէջ (Salix triandra),
- Ուռենի դեղնաճյուղ (Salix purpurea),
- Ուռենի կողովի (Salix viminalis),
- Ուռենի սպիտակ (Salix alba),
- Ուռենի եգիպտական (Salix aegyptiaca) և այլն։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուռենի (այլ կիրառումներ)
Ուռենի | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Salix
L., 1753, nom. cons.
|
||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
Salix alba L., 1753, typ. cons. — Սպիտակ ուռենի |
||||||||||||
Տեսակներ | ||||||||||||
Ուռենի դասի տեսակները | ||||||||||||
|
Տարածված է գրեթե բոլոր մարզերում (ստորինից մինչև վերին լեռն, գոտիներում)։ Աճում է գետերի և առուների ափերին, ջրավազանների և ջրամբարների շրջակայքում, խոնավ վայրերում, Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի բարեխառն գոտիներում։ Հայաստանում հայտնի է 10 տեսակ՝ այծուռենի, եռառէջ, դեղնաճյուղ, կողովի, սպիտակ և այլն։
Ռուսաստանի որոշ շրջաններում ժողովուրդը առօրյա խոսակքականում օգտագործում է «тальник - ուռենի»[1] բառը։
Ծառի արտաքին տեսքը տարբեր տեսակների մոտ տարբեր է, կան շատ բարձր (Salix alba, Salix fragilis, Salix caprea) և թփեր (Salix viminalis, Salix daphnoides, Salix purpurea), երբեմն բավական փոքր (Salix lapponica, Salix repens var. rosmarinifolia, Salix myrtilloides) ծառեր, բևեռային երկրներում և բարձրադիր լեռներում աճում են ավելի փոքր ուռենիներ, որոնցից են Salix herbacea, Salix reticulata)։