Ուրան-238
From Wikipedia, the free encyclopedia
Ուրան-238 կամ 238U, կամ U-238 (անգլ.՝ uranium-238), պատմական անունը Ուրան առաջին (լատին․՝ Uranium I, պայմանական նշանակումը UI), Մենդելեևի պարբերական աղյուսակի ուրան ռադիոակտիվ քիմիական տարրի բնության մեջ ամենատարածված ռադիոակտիվ իզոտոպ, ատոմական համարը 92, ատոմային զանգվածը 238։ Չի ճեղքվում, սակայն միջուկային վառելիք է ծառայում բարդ ռեակտորների համար։ Այն կարող է կլանել դանդաղ նեյտրոնները և երկու բետա-տրոհումից հետո փոխարկվել ճեղքվող Պլուտոնիում-239-ի։ 238U-ը արագ նեյտրոնների ազդեցությամբ ճեղքվող է, բայց չի կարող նպաստել շղթայական ռեակցիային, քանի որ ոչառաձգական ցրումը փոքրացնում է նեյտրոնների էներգիան նվազագույն սահմանից ներքև, որտեղ հնարավոր է մեկ կամ մի քանի ակտիվ կենտրոնների ճեղքումը։ Բնության մեջ Ուրան-238-ի իզոտոպային տարածվածությունը 99,2745(106) % է[1]։ Ռադիումի շարք կոչվող 4n+2 զանգվածային թվերով իզոտոպներից բաղկացած ռադիոակտիվ շարքի առաջին տարրն է (նախամայրը)։ Այդ նուկլիդի մեկ գրամի ակտիվությունը կազմում է մոտ 12,5 կԲք։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուրան