From Wikipedia, the free encyclopedia
Չայկովսկի (ռուս.՝ Чайковский), քաղաք Ռուսաստանի Դաշնությունում՝ Պերմի երկրամասում, Կամա գետի ափին։ Նույնանուն քաղաքային շրջանի վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 31 քառակուսի կիլոմետր տարածք։ 2021 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 81 855, 2023 թվականի տվյալներով` 75 324։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Չայկովսկի | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Համայնք | Q19835867? | ||||
Հիմնադրված է | 1955 թ. | ||||
Մակերես | 31 կմ² | ||||
ԲԾՄ | 95 մետր | ||||
Բնակչություն | ▼75 324 մարդ (2023)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 34241 | ||||
Փոստային դասիչ | 617760–617766 | ||||
Պաշտոնական կայք | chaikovskiy.ru | ||||
| |||||
Հիմնադրվել է 1955 թվականին, քաղաքի կարգավիճակ ստացել 1962 թվականին։ Անվանակոչվել է ի պատիվ ռուս նշանավոր կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու, ով ծնվել է մերձակա Վոտկինսկ քաղաքում։
Քաղաքում զարգացած են տեքստիլ, քիմիական, մեքենաշինական, սննդի արդյունաբերությունը, ցեմենտի, փայտի արտադրությունը[2]։ Տնտեսության կարևոր ճյուղերից է նաև զբոսաշրջությունը. Կամա գետով շրջագայող զբոսաշրջիկները, որպես կանոն, այցելում են Չայկովսկի քաղաք, որտեղ նրանց ընդունելու, տեղավորելու, սպասարկելու համար լավ պայմաններ են ստեղծված։
Քաղաքի մերձակայքում կառուցվել և գործում է Snieżynka (K125, K95 և K65) կոչվող դահուկացատկի համալիրը[3]։
1989 | 2002 | 2008 | 2010[4] | 2021[5] |
---|---|---|---|---|
85 849 | 86 714 | 85 619 | 82 895 | 81 855 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.