From Wikipedia, the free encyclopedia
Չառլզ Վոյդ Հարելսոն (անգլ.՝ Charles Voyde Harrelson; հուլիսի 23, 1938, Հանստվիլ, Տեխաս, ԱՄՆ - մարտի 15, 2007, ADX Florence բանտ, Կոլորադո), ամերիկացի վարձու մարդասպան, դատապարտվել է ցմահ ազատազրկման դաշնային դատավոր Ջոնաթան Վուդի սպանության համար, հոլիվուդյան դերասան Վուդի Հարելսոնի հայրը[1]։
Charles Voyde Harrelson անգլ.՝ Charles Harrelson | |
---|---|
Ծնվել է | 1938 հուլիսի 23 |
Ծննդավայր | Հանստվիլ, Տեխաս, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 15, 2007 68) | (տարիքը
Մահվան վայր | ADX Florence բանտ, Կոլորադո, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ամերիկացի |
Կրթություն | Lovelady High School? |
Մասնագիտություն | վարձու մարդասպան |
Ամուսին | Նենսի Հիլման Հարելսոն |
Ծնողներ | Վոյդ Հարելսոն Ալմա Հարելսոն |
Երեխաներ | Վուդի Հարելսոն, դերասան |
Charles Harrelson Վիքիպահեստում |
1979 թ. մայիսի 29-ին Չառլզ Հարելսոնը սպանել էր դատավոր Ջոնաթան Վուդին նրա տան մոտ՝ կրակելով նրա թիկունքին։ Ավելի ուշ պարզվել է, որ նրան վարձել էր թմրաբարոն Ջամիլ Չագրան։ Դատավոր Վուդը, ով ստացել էր «մաքսիմալ Ջոն» մականունը, նշանավոր էր նրանով, որ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների դեպքում ամբաստանյալներին դատապարտում էր երկարաժամկետ բանտարկության։
Հենց այդ օրը Վուդը պետք է լսեր Ջամիլ Չագրայի գործը։ Այդ սպանության համար նրան դատապարտեցին երկու ցմահ ժամկետով ազատազրկման (ԱՄՆ-ի օրենքով նախատեսված է նման պատիժ) և նա պատիժը պետք է կրեր Ատլանտայի դաշնային բանտում։
Հարելսոնը մեկ անգամ արդեն կանգնել էր դատարանի առաջ սպանության մեղադրանքով, սակայն նրան անմեղ էին ճանաչել։
1996 թվականին Հարելսոնը Ատլանտայի բանտից փախուստի փորձ էր կատարվել և տեղափոխվել էր Կոլորադոյում գտնվող ADX Florence խիստ ռեժիմի գաղութ։ 2007 թ. մարտի 15-ին նրան մահացած էին գտել իր խցում, ամենայն հավանականությամբ նա մահացել էր բնական մահով[2]։
Վուդի Հարելսոնը հոր մահից հետո փորձել է վիճարկել դատարանի որոշումը և հոր վրայից հանել մեղադրանքը, սակայն դա նրան չի հաջողվել[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.