From Wikipedia, the free encyclopedia
«Չարեր և գեղեցիկներ», («Վատն ու գեղեցիկը». անգլ.՝ The Bad and the Beautiful), Վինսենթ Մինելլի ֆիլմը կինոարդյունաբերության գործիչների մասին։ Սցենարը հիմնված է Չարլզ Բրեդշոուի «Հարգանքի տուրք վատ տղային» (անգլ.՝ A Tribute to a Badman) պատմվածքի վրա։ Պրեմիերան տեղի է ունեցել 1952 թվականի դեկտեմբերի 25-ին։
Գլխավոր դերերը խաղում են Քըրք Դուգլասը և Լանա Թըրները։ Ֆիլմը ստացել է հինգ «Օսկար», այդ թվում՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար։ 2002 թվականին ֆիլմն ընդգրկվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆիլմերի Ազգային ռեեստր։
Ֆիլմը դաժան և ցանկասեր հոլիվուդյան պրոդյուսեր Ջոնաթան Շիլդսի մասին պատմությունն է՝ տարբեր ականատեսների տեսակետներից, որոնցից են հանրահայտ գրող Ջեյմս Լի Բարթլոուն, կինոաստղ Ջորջիա Լորիսոնը և ռեժիսոր Ֆրեդ Էմիելը։
Դերակատար | Դեր |
---|---|
Քըրք Դուգլաս | Ջոնաթան Շիլդս |
Լանա Թըրներ | Ջորջիա Լորիսոն |
Ուոլթեր Փիջոն | Գարրի Փեբբել |
Դիք Փաուել | Ջեյմս Լի Բարթլոու |
Բարրի Սալիվան | Ֆրեդ Էմիել |
Գլորիա Գրեհեմ | Ռոզմարի Բարթլոու |
Գիլբերտ Ռոնալդ | Վիկտոր «Գաուչո» Ռիբերա |
Լեո Գ․ Քերրոլ | Հենրի Ուիթֆիլդ |
Վանեսսա Բրաուն | Քէյ Էմիել |
Փոլ Ստյուարտ | Սիդ Մյորֆի |
Սեմի Ուայթ | Գաս |
Էլեյն Ստյուարտ | Լայլա |
Ջեյ Ադլեր | Պարոն Z, երեկոյի հյուրը |
Լուի Քելհերն | Ջորջիա Լորիսոնի հայրը |
Դաբս Գրիգ | տեխնիկ ստուդիայում |
Դորոտի Պատրիկ | Արլին |
«Օսկար»։
«Օսկար»։
«Ոսկե գլոբուս»։
«BAFTA»:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.