ամերիկացի երգիչ From Wikipedia, the free encyclopedia
Չարլզ Օթո Փութ Կրտսեր (անգլ.՝ Charles Otto Puth Jr., դեկտեմբերի 2, 1991[1], Rumson, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ)[7][8][9][10], ամերիկացի երգիչ, երգահան և պրոդյուսեր։ Առավել հայտնի է 2015 թվականի իր See You Again երգի համար, որի հեղինակն է և պրոդյուսերներից մեկը։ Երգը գրվել է Ֆորսաժ 7 ֆիլմի համար՝ որպես հարգանքի տուրք հանգուցյալ Փոլ Ուոքերին։ Չարլի Փութը ներկայացրել է երգը Վիզ Խալիֆայի հետ։
Չարլի Փութ | |
---|---|
Չարլի Փութը 2016 թվականի մարտի համերգին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Charlie Puth |
Ի ծնե անուն | անգլ.՝ Charles Otto Puth Jr. |
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1991[1] (32 տարեկան) Rumson, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ և ժամանակակից R&B |
Մասնագիտություն | երգիչ, յություբեր, երգերի հեղինակ և երաժիշտ |
Երգչաձայն | baritenor? |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Atlantic Records և eleveneleven? |
Կրթություն | Բերկլիի երաժշտական քոլեջ (2013)[2], Rumson-Fair Haven Regional High School? (2010)[2] և Մանհեթենի երաժշտական դպրոց |
Ամուսին | Brooke Sansone?[3] |
Պարգևներ | |
Կայք | charlieputh.com |
Ստորագրություն | |
Charlie Puth Վիքիպահեստում |
Փութին շատերը սկսեցին ճանաչել ՅուԹյուբում ներբեռնած տեսահոլովակների շնորհիվ։ See You Again երգի հաջողությունից հետո նա ձեռք բերեց ավելի մեծ ճանաչում և թողարկեց բազմաթիվ նոր երգեր, որոնցից էր իր դեբյուտային սինգլը՝ Marvin Gaye-ը, որը ներկայացնում էր Մեգան Թրեյնորի հետ։ Երգը գլխավորում էր Նոր Զելանդիայի, Իռլանդիայի և Միացյալ Թագավորության հիթ շքերթները և Միացյալ Նահանգների Billboard Hot 100-ում զբաղեցնում էր 21-րդ հորիզոնականը։
Փութի դեբյուտային ստուդիական ալբոմը կոչվում է Nine Track Mind: Այն թողարկվել է 2016 թվականի հունվարին[11]։ Ալբոմին նախորդել են One Call Away և We Don't Talk Anymore սինգլները, որոնք Billboard Hot 100-ում համապատասխանաբար զբաղեցրել են 12-րդ և 9-րդ հորիզոնականները։
Փութը ծնվել է 1991 թվականի դեկտեմբերի 2-ին Ռամսոնում, Նյու Ջերսի[12]՝ երաժշտության ուսուցչուհի Դեբրայի[13][14], որը նաև գովազդներ էր գրում HBO ամերիկյան հեռուստաալիքի համար[15], և շինարար ու անշարժ գույքի գործակալ Չարլզ Փութի ընտանիքում[13]։ Հայրը կաթոլիկ է[16], իսկ մայրը՝ հրեա[17]։ Փութն ունի երկվորյակ քույր և եղբայր՝ Ստեֆենը և Միքայելան[13]։
Երկու տարեկանում Փութի աջ հոնքի վրա սպի է առաջացել շան հետ ունեցած միջադեպի հետևանքով[18]։
Փութն ունի կատարյալ լսողություն՝ հազվագյուտ լսողական երևույթ, որը թույլ է տալիս նրան ճանաչել կամ վերարտադրել երաժշտությունն առանց նոտաների[13][14][15][19]։ Մայրը Փութին ծանոթացրել է դասական երաժշտության հետ և սկսել է դաշնամուր սովորեցնել, երբ Փութը դեռ 4 տարեկան էր[20]։ 10 տարեկան հասակում Փութը սկսել է ուսումնասիրել ջազ[20] և 12 տարեկանում եղել է Count Basie թատրոնի ամառային ջազային անսամբլի անդամ[14] Red Bank-ում, Նյու Ջերսի[12]։ Նրան ընդունեցին Count Basie թատրոն, որ խաղա Չարլի Բրաունի բեմադրությունում[14]։ 6-րդ դասարանում նա գնում էր դռնեդուռ, որպեսզի վաճառի սուրբծննդյան Have a Merry Charlie Christmas ալբոմը, որը ձայնագրել էր հենց Փութը։ Վաճառքներից նա ստացավ 600 դոլար[20][21]։
Հաճախել է Holy Cross դպրոցը Ռամսոնում, Նյու Ջերսի։ Մինչ 2010 թվականին Rumson-Fair Haven տարածաշրջանային ավագ դպրոցում սովորելը[22] հաճախել է Forrestdale միջին դպրոց[19]։ 7-րդ դասարանում հաճախել է Մանհեթենի երաժշտական դպրոց[23], որտեղ որպես հիմնական ուղղություն ընտրել է ջազի և դաշնամուրի բաժինը, իսկ որպես երկրորդ ուղղություն ուսումնասիրել է դասական երաժշտություն[19][24]։ 2013 թվականին ավարտել է Berklee երաժշտական քոլեջը, որտեղ սովորում էր երգի արտադրություն և ինժեներիա[25]։
2009 թվականի սեպտեմբերին Փութը սկսեց վարել յութուբյան Charlies Vlogs ալիքը, որտեղ տեղադրում էր ծիծաղաշարժ տեսանյութեր և ակուստիկ քավերներ[26]։ 2010 թվականին Փութը թողարկեց իր առաջին երգի տեսահոլովակը, որը կոչվում է These Are My Sexy Shades[27]: Դեկտեմբերի 10-ին նա թողարկեց իրր դեբյուտային մինի ալբոմը՝ The Otto Tunes վերնագրով[28]։ 2011 թվականին նա հաղթեց Փերես Հիլթոնի կողմից հովանավորված առցանց մրցույթում, որը կոչվում էր Can You Sing? (Կարո՞ղ ես երգել)՝ կատարելով Ադելի Someone like You երգը Էմիլի Լաթերի հետ[23]։ Նույն տարում Էլեն Դեջեներեսը հայտարարեց, որ Փութի և Լաթերի այդ կատարումը լսելուց հետո նրանց հետ պայմանագիր է ստորագրել իր eleveneleven լեյբլի համար[29]։ Փութը կատարել է երգը Էլենի շոուի ժամանակ[30]։ 2012 թվականի դեկտեմբերին նա թողարկեց գովազդային սինգլ՝ Break Again՝ Էմիլի Լաթերի մասնակցությամբ[31]։ Երգի տեսահոլովակը թողարկվեց մի քանի օր անց[32]։ 2012 թվականի հունվարի 25-ին Փութն ու Լաթերը Էլեն Դեջեներեսի շոուի ժամանակ կատարեցին այդ երգը և Lady Antebellum-ի Need You Now երգը[33]։ 2012 թվականի հոկտեմբերին Փութը ելույթ է ունեցել DKMS Delete Blood Cancer-ի կազմակերպած միջոցառմանը, որն աշխարհի ոսկրածուծի ամենամեծ դոնորային կենտրոնն է[34]։ Փութը հեռացավ eleveneleven-ից 2012 թվականին[35]։
2013 թվականի հոկտեմբերի 23-ին Փութը թողարկեց իր երկրորդ անկախ մինի ալբոմը՝ Ego-ն[36][37]։ Փութը կրեդիտներ էր ստանում այլ յութուբյան դեմքերի համար երգեր և ջինգլներ գրելով։ Նա գրել է երգ ՅուԹյուբյան հայտնի բլոգգեր Շեյն Դաուսոնի Shane and Friends փոդքասթի համար և ինթրո ջինգլ Շեյ Կարլի վլոգի համար։ Գրել է նաև երգ յութուբյան Our 2nd Life խմբի շրջագայության և ֆիլմի համար։ 2014 թվականին նա թողարկեց գովազդային սինգլ՝ L.U.V.[38]: Երգի տեսահոլովակի ռեժիսորն է Էնդրյու Վալենթայնը[39]։ Նույն տարում Պիտբուլի 8-րդ Globalization ստուդիական ալբոմի համար գրվեց Celebrate երգը։ Փութը երգի համահեղինակ է[40]։
Վաղ 2015 թվականին Փութը համաձայնագիր ստորագրեց Atlantic Records-ի հետ և իր նախկին ձայնագրությունները հեռացվեցին iTunes-ից[41]։ 2015 թվականի փետրվարին Փութը թողարկեց իր դեբյուտային Marvin Gaye սինգլը Մեգան Թրեյնորի մասնակցությամբ[42]։ Սինգլն Ավստրալիայում երկու անգամ արժանացել է պլատինե հավաստագրի։ Սինգլը գլխավորում էր Նոր Զելանդիայի, Իռլանդիայի և Միացյալ Թագավորության հիթ շքերթները, իսկ Միացյալ Նահանգների Billboard Hot 100-ում զբաղեցնում էր 21-րդ հորիզոնականը[43][44]։ Փութը «See You Again» երգի հեղինակն է և պրոդյուսերներից մեկը։ Կատարում է երգը Wiz Khalifa-ի հետ։ Երգը «Ֆորսաժ 7» ֆիլմի սաունդթրեքերից մեկն է՝ նվիրված հանգուցյալ Փոլ Ուոքերին հիշատակին։ Վիզ Խալիֆան գրել է երգի ռեփի բառերը, իսկ մնացածի համար կրեդիտները փոխանցվում են Փութին։ 12 շաբաթ սինգլը գլխավորել է թոփ 100 երգերի հիթ շքերթը[45][46]։ See You Again-ը նոմինացվել էր 3 Գրեմմի անվանակարգերում՝ «Տարվա երգ», «Խմբի կամ դուետի լավագույն փոփ կատարում» և «Վիզուալ մեդիայի համար գրված լավագույն երգ»։ Երգը նոմինացվել է նաև BBC երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա երգ» և Golden Globe մրցանակաբաշխության «Լավագույն բնօրինակ երգ» անվանակարգերում[47]։ Նա Trey Songz- ի Slow Motion երգի պրոդյուսերն է։ Համագործակցել է նաև Ջեյսոն Դերուլոյի և Լիլ Ուեյնի հետ[48]։
Փութը Մեգան Թրեյնորի Dear Future Husband երգի տեսահոլովակում խաղում էր վերջինիս սիրելիի դերը։ Նա հանդիպում է Փութին առցանց ծանոթությունների ծառայության միջոցով և Փութը գնում է Թրեյնորի տուն պիցցայով, ինչի շնորհիվ լավ տպավորություն է թողնում Թրեյնորի վրա։ Տեսահոլովակի վերջում Թրեյնորը Փութին հրավիրում է իր տուն[49]։ 2015 թվականի մայիսի մեկին Փութը թողարկում է 5 երգից բաղկացած մինի ալբոմ՝ Some Type of Love[50]: 2015 թվականի հունիսին նա թողարկում է գովազդային Nothing but Trouble սինգլը՝ Լիլ Ուեյնի մասնակցությամբ։ Երգը 808։ The Movie փաստագրական ֆիլմի սաունդթրեքն է[51]։ 2015 թվականի ընթացքում Փութն աշխատում է այլ արտիստների ալբոմների վրա։ Նա Ջեյսոն Դերուլոյի Everything Is 4 ալբոմի Broke և Pull Up սինգլների համահեղինակն ու պրոդյուսերն է[52]։ Փութը նաև Bonnie McKee-ի Bombastic ալբոմի համանուն երգի համահեղինակն է[53]։ CeeLo Green-ի Heart Blanche ալբոմի Working Class Heroes (Work) երգի պրոդյուսերն է[54]։
Փութի դենյուտային ստուդիական Nine Track Mind ալբոմի նախնական պատվերները սկսվեցին 2015 թվականի օգոստոսի 20-ից։ Նրա One Call Away երգը ՄԻացյալ Նահանգներում 12-րդն էր, Միացյալ Թագավորությունում՝ 26-րդը, իսկ Ավստրալիայում՝ 4-րդը[55]։ 2016 թվականի փետրվարից սկսած վաճառվել է երգի 513700 օրինակ՝ երկրի ներսում[56]։ Փութը թողարկեց երգի One Call Away (Coast to Coast Mix) ռեմիքս տարբերակը՝ Թայգայի, Ty Dolla Sign-ի, Բրեթ Էլդրիջի և մեքսիկացի երգչուհի Սոֆիա Ռեյսի հետ[57]։
Իր դեբյուտային Nine Track Mind ալբոմը թողարկվեց 2016 թվականի հունվարին[58]։ Ալբոմը երրորդն էր Միացյալ Թագավորությունում[59] և 6-րդն էր Billboard 200-ում։ Metacritic-ում ստանալով 100-ից 37 միավոր, ալբոմը դարձավ կայքի ամենավատ արձագանքը ստացած 15-րդ ալբոմը[60]։ Nine Track Mind շրջագայության առաջին համերգը մեկնարկեց 2016 թվականի մարտին[61]։
2016 թվականին Փութն առաջին երաժիշտն էր, որ գործարք կնքեց Deutsch Music-ի հետ[62]։
2017 թվականի ապրիլի 21-ին Փութը թողարկեց իր երկրորդ՝ Voice Notes ալբոմի գլխավոր սինգլը՝ Attention վերնագրով։ Ալբոմի թողարկումը նախատեսվում է կատարել աշնանը[63]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.