Ty Dolla Sign
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Թայրոն Գրիֆին (անգլ.՝ Tyrone Griffin, ապրիլի 13, 1982[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ավելի հայտնի է որպես Ty Dolla Sign (ոճավորված՝ Ty Dolla $ign կամ Ty$, արտասանվում է «Թայ Դալը Սայն»), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և ռեփեր։ 2011-2013 թվականների ընթացքում մի քանի միքսթեյպ թողարկելուց հետո, 2014 թվականի հունվարին նա թողարկեց իր «Beach House EP» առաջին մինի ալբոմը, որը երաժշտական քննադատների կողմից դրական արձագանքների արժանացել և Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցրել է 51-րդ հորիզոնականը։ Մինի ալբոմի «Paranoid» և «Or Nah» սինգլները հորիզոնականներ են զբաղեցրել միջազգային մի քանի հիթ շքերթում։ 2015 թվականի նոյեմբերին թողարկվեց Թայի «Free TC» կոչվող առաջին ստուդիական ալբոմը։
Remove ads
Կարիերա
2007-12: Կարիերայի սկիզբ
Թայը իր կարիերան սկսել է սովորելով նվագել բաս կիթառ, իսկ ավելի ուշ նաև մի քանի այլ գործիքներ ևս, այդ թվում MPC, հարվածային և ստեղնաշարային գործիքներ։ Նա առաջին անգամ ճանաչվածություն է ձեռք բերում 2010 թվականին, երբ իր մասնակցությունն է ունենում է ռեփեր YG-ի «Toot It and Boot It» երգում, որը Billboard-ի մի քանի հիթ շքերթում զբաղեցնում է հորիզոնականներ[2]։ 2011 թվականի մայիսին Թայը թողարկում է իր «All Stars» (համագործակցությամբ Ջո Մոսիսի հետ) և «F Y'all» (համագործակցությամբ YG-ի հետ) սինգլները։ 2012 թվականին նա ստորագրում է պայմանագիր Atlantic Records ձայնագրման լեյբլի հետ[3], իսկ նույն տարվա հոկտեմբերին թողարկում է իր «Beach House» միքսթեյպը[4], որի երկրորդ մասը լույս է տեսնում 2013 թվականին[5]։
2013-ներկա։ «Beach House EP» և «Free TC»

2013 թվականի հուլիսի 2-ին հայտնի է դառնում, որ Թայը ստորագրել է պայմանագիր ամերիկացի ռեփեր Վիզ Խալիֆայի Taylor Gang Records լեյբլի հետ[6]։ 2013 թվականի դեկտեմբերին Թայը հայտարարում է, որ իր դեբյուտային մինի ալբոմի մասին[7], որը թողարկվում է 2014 թվականի հունվարի 21-ին[8]։ Այդ մինի ալբոմի Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցրել է 51-րդ հորիզոնականը[9], իսկ մինի ալբոմում ընդգրկված յոթ երգերից երկուսը՝ «Paranoid» և «Or Nah» երգերը, ունեցել են հաջողություններ միջազգային մի քանի հիթ շքերթներում։ 2014 թվականի սկզբին Թայը նաև ընդգրկվեց XXL ամսագրի կազմած լավագույն նոր ռեփերների ցանկում[10]։
2014 թվականի փետրվարին նա հայտարարել է, որ պատրաստվում է թողարկել իր դեբյուտային ստուդիական ալբոմը, որը կրելու է «Free TC» անվանումը[11]։ 2014 թվականի նոյեմբերին թողարկվեց «Stand For» երգը[12], իսկ 2015 թվականի փետրվարին՝ «Drop That Kitty» (Չարլի ԷքսՍիԷքսի և Թինաշեի մասնակցությամբ) երգերը[13], որոնք ի սկզբանե նախատեսվել էր ընդգրկել Թայի «Free TC» ալբոմում, սակայն ավելի ուշ դուրս մնացին վերջնական երգացանկից։ 2015-ի հունվարին թողարկվում է բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի «FourFiveSeconds» երգը (համագործակցությամբ Քանյե Ուեսթի և Փոլ Մաքքարթնիի հետ), որի հեղինակներից մեկը Թայն է[14]։ 2015 թվականի ապրիլի 12-ին Թայը, Չարլի ԷքսՍիԷքսն ու Թինաշեն կատարում է «Drop That Kitty» երգը MTV Movie Awards կինոմրցանակաբաշխությունում[15]։ «Free TC»-ն թողարկվել է 2015 թվականի նոյեմբերի 13-ին և Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը[16][17]։
2016 թվականի փետրվարին ամերիկյան Fifth Harmony կոչվող աղջիկների խումբը Թայի հետ համագործակցությամբ թողարկեց իր «Work from Home» սինգլը, որը դարձավ հիթ[18]։ Այդ երգի տեսահոլովակը 2016 թվականի օգոստոսին MTV Video Music Awards մրցանակաբաշխությունում ստացավ «Լավագույն համագործակցություն» մրցանակը[19]։
Remove ads
Կատարողական արվեստ

Երաժշտական ոճ
Թայը երգում է R&B և հիփ հոփ ժանրերում։ «Complex» ամսագրի հետ հարցազրույցում նա հայտարարել է, որ չնայած շատերը իրեն անվանում են ռեփեր, սակայն նա ինքն իրեն ռեփեր չի համարում։ Նույն հարցազրույցում Թայը նաև նշել է, որ կան բազմաթիվ տաղանդավոր ռեփերներ, որոնց հետ եթե փորձի ռեփ կարդալու մրցակցության մեջ մտնել, ապա նրանք միանշանակ կհաղթեն իրեն[20]։ MTV հեռուստաալիքի կայքը գրել է, որ Թայի երգերը մեկ անգամ լսելուց հետո նրա «վարակիչ հուկերը» երկար ժամանակ կմնան ձեր մտքում[21]։
Remove ads
Ընտանիք
Թայը ունի մեկ դուստր՝ Ջեյլին[22]։ Թայի հայրը երաժիշտ է և եղել է Lakeside ֆանկ խմբի անդամ[23]։
Սկավառակագրություն
Ալբոմներ
Ստուդիական ալբոմներ
Մինի ալբոմներ
Միքսթեյպներ
Սինգլներ
Սեփական սինգլներ
Մասնակցությունը ուրիշների սինգլներում
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads