Չենդլեր Փարսոնս
From Wikipedia, the free encyclopedia
Չենդլեր Փարսոնս (անգլ.՝ Chandler Parsons, հոկտեմբերի 25, 1988(1988-10-25), Քասելբերի, Սեմինոլ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մոդել։ Հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA), որպես թեթև և ծանր հարձակվող։
Չենդլեր Փարսոնս | ||
Դիրքը | թեթև հարձակվող/ ծանր հարձակվող | |
---|---|---|
Ի ծնե տրված անունը | Chandler Parsons Չենդլեր Փարսոնս | |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 25, 1988 (35 տարեկան) | |
Ծննդավայր | Կասելբերի, Ֆլորիդա, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 2,06 մ | |
Քաշ | 103 կգ | |
Դպրոց | Լեյք Հոուելի ավագ դպրոց (Ուինթեր պարկ, Ֆլորիդա) | |
համալսարան | Ֆլորիդայի համալսարան (2007–2011) | |
Դրաֆթի տարի | 2011 / ռաունդ՝ 2 / ընտր.՝ 38-րդ | |
Դրաֆթ ակումբ | Հյուստոն Ռոքեթս | |
Կարիերայի պատմություն | ||
Շոլե Բասկետ (2011) Հյուստոն Ռոքեթս (2011-2014) Դալաս Մավերիքս (2014-2016) Մեմֆիս Գրիզլիս (2016–2019) Ատլանտա Հոքս (2019–2020) | ||
Մրցանակներ | ||
| ||
Ծնվել է Կասելբերի բնակավայրում (Ֆլորիդա նահանգ)։ Հանդես է եկել Ուինթեր պարկի «Լեյք Հոուել» ավագ դպրոցի բասկետբոլային թիմում, որի կազմում հաել է մինչև նահանգային «5Ա» կոչվող դիվիզիայի 1/4 եզրափակիչ՝ 2005, 2006 և 2007 թվականներին՝ հաղթելով առաջնությունը վերջին տարում։ Դպրոցի ավարտական տարում Փարսոնսն ընդգրկվում է «all-state» նահանգային խորհրդանշական հավաքականում, ինչպես նաև հանդիպումներից մեկում գրանցելով 30 միավոր և 10 անդրադարձ[1], ճանաչվում է նահանգային առաջնության ամենաարժեքավող խաղացող։
Դպրոցն ավարտելուց հետո Փարսոնսն ընդունում է Ֆլորիդայի համալսարանից ստացված սպորտային կրթաթոշակային ծրագիրը և սկսում հանդես գալ «Գեյթորս» համալսարանային ակումբի կազմում՝ թիմակցելով դպրոցական խաղընկեր Նիք Քալաթեսին։ Թիմի կազմում Փարսոնսը երկու տարի անընդմեջ հասել է մինչև NCAA 1/8 եզրափակիչ։
Ընտրվել է «Հյուստոն Ռոքեթսի» կողմից՝ 2011 թվականի NBA դրաֆթի երկրորդ ռաունդի 38-րդ ընտրությամբ[2]։
2013 թվականին Փարսոնսը մանեկենուհի Էշլի Սկայի հետ հանդես է գալիս «Iconix Brand Group»-ի հուգաստային գովազդաշարերում[3][4]՛։