From Wikipedia, the free encyclopedia
Չերոկիներ (անգլ.՝ Cherokee, ինքնանվանումը՝ տսալագա - իսկական մարդիկ), Հյուսիսային Ամերիկայում բնակվող հնդկացիական ժողովուրդ։ Ծագումով մոտ են իրոկեզներին, լեզուն իրոկեզյան լեզուներից մեկն է։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Նախկինում չերոկիները բնակվել են Թենեսի և Հյուսիսային Կարոլինա նահանգների ներկայիս տարածքում՝ Ապալաչների երկու կողմի լանջերին։ Առաջին եվրոպացիները, ում հետ շփվել են չերոկիները՝ իսպանացիներն էին։ Դա տեղի է ունեցել 1540 թվականին։
Ամբողջ 18-րդ դարի ընթացքում չերոկիները պատերազմներ էին մղում հարևան հնդկացիական ցեղերի և սպիտակամորթ գաղութարարների դեմ։ 19-րդ դարում չերոկիների հիմնական կրոնը դարձավ քրիստոնեությունը։ 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբին չերոկիները իրենց քոչվորական կենսակերպը փոխարինեցին նստակյացով, սկսեցին ապրել իր ժամանակի ժամանակակից տներում, զբաղվում էին արդեն հողագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Շուտով նրանք համարվում էին արդեն ԱՄՆ-ի հինգ քաղաքակիրթ ցեղերից մեկը։ 1821 թ-ին չերոկիների առաջնորդ Սեքվոյան (Ջորջ Գես) ստեղծեց չերոկիների այբուբենը։ Հարուստ չերոկի հնդկացիները վարում էին արիստոկրատ ապրելակերպ, ունեին մեծ տնկադաշտեր և հարյուրավոր սևամորթ ստրուկներ։
19-րդ դարի 1830-ական թվականներին հարավարևելյան նահանգների կառավարությունների ճնշման ներքո, ԱՄՆ կառավարությունը որոշեց վերացնել հնդկացիական անկլավները, իսկ հնդկացիներին արտաքսել դեպի Միսիսիպի գետից արևմուտք գտնվող անապատային հողեր։ 1838-1839 թվականներին, հարկադրանքի ներքո գաղթելու ժամանակ, ճանապարհին զոհվեց մոտ 4 հազար հնդկացի («Արցունքի ճանապարհ»)։ Մինչ գաղթը, չերոկիներն ունեին սեփական սահմանադրություն, օրենքներ, ընտրովի կառավարություն և նախագահ (գերագույն առաջնորդ)։ Ներկայումս չերոկիները ԱՄՆ-ի ամենամեծ հնդկացիական ցեղերից մեկն են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.