Չերոկի (լեզու)
From Wikipedia, the free encyclopedia
Չերոկի, իրոկեզյան լեզու, որով խոսում է Չերոկիները[2][3][4][5]։ Այն միակ հարավային իրոկեզյան լեզուն է և լիովին տարբերվում է իրոկեզյան այլ լեզուներից[6]։ Այն բազմահամադրական (պոլիսինթետիկ) լեզու է, որն օգտագործում է յուրահատուկ վանկային գրային համակարգ[7][8]։
Չերոկի Tsa-la-gi | |
---|---|
Տեսակ | լեզու, ժամերգության լեզու, indigenous language? և կենդանի լեզու |
Ենթադաս | Iroquoian? |
Երկրներ | ԱՄՆ |
Շրջաններ | Հյուսիսային Օկլահոմա, Հյուսիսային Կարոլինա, Արկանզաս |
Պաշտոնական կարգավիճակ | Հյուսիսային Կարոլինայի Չերոկի ժողովրդի հյուսիսային ճյուղ |
Խոսողների քանակ | 12 300 մարդ (2010)[1] |
Լեզվակիրների թիվը | 11,000–13,501 (2006–2008թթ.) |
Գրերի համակարգ | Չերոկի վանկային գրային համակարգ, լատինական գիր |
IETF | chr |
ԳՕՍՏ 7.75–97 | cher1273 |
ISO 639-2 | chr |
ISO 639-3 | chr |
Չերոկի լեզվի նախակոլումբոսյան աշխարհագրական բաժանում | |
Չերոկի լեզվի ժամանակակից աշխարհագրական բաժանում | |
Cherokee language Վիքիպահեստում |
Չերոկի լեզուն լավ է գոյատևել, քանի որ դրա գոյությունը հաստատող բազմաթիվ փաստաթղթեր կան։ Այն բնիկ ամերիկյան լեզու է, որով մեծ քանակությամբ գրականություն է հրատարակվել[9][10], այդ թվում՝ Չերոկի լեզվով բառարանը, քերականության դասագիրքը, Աստվածաշնչի Նոր կտակարանի թարգմանությունը (1850-1951 թթ.), ինչպես նաև Չերոկի լեզվով «Փյունիկ» (Phoenix) ամսագիրը։ Չերոկի լեզվակիրները բնակվում են Հյուսիսային Կարոլինայում՝ Չերոկիի Կուալա սահմանագծին, մասնավորապես Չերոկիում, Սեքվոյայում, Մայեսում և Դելավերում[11]։ Չերոկի ժողովրդի շատ երիտասարդներ գնալով ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում իրենց նախնիների ավանդույթների, պատմության և լեզվի նկատմամբ։
Չերոկի լեզուն անգլախոսների համար ամենադժվար լեզուներից մեկն է։ Պատճառն այն է, որ Չերոկի լեզուն ունի բազմահամադրական բնույթ, այսինքն լեզվի բառերը բաղկացած են շատ մասերից։ Բառերի կառուցվածքն այնպիսին է, որ դրանք հաղորդում են համատեքստ, իմաստային երանգավորումներ, գործողություն և գործողության առարկան։ Չերոկի լեզվի բարդությունը լավ երևում է բայերում, որոնք կազմում են լեզվի մոտ 75 % -ը, այնինչ անգլերենում դրանք կազմում են միայն 25%-ը։ Բայերը բաղկացած են դերանվանական նախածանցից, բայարմատից, կերպային և ձևային վերջածանցներից[12]։