From Wikipedia, the free encyclopedia
«Չուֆֆիկ», ռեժիսոր Լեոնիդ Կայուկովի ռուսական մուլտֆիլմը, որը նկարահանվել է Եվգենի Չարուշինի հեքիաթի մոտիվներով՝ 1993 թվականին։
Չուֆֆիկ ռուս.՝ Чуффык | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ռեժիսոր | Լեոնիդ Նոսիրև և Լեոնիդ Կայուկով |
Սցենարիստ | Լեոնիդ Նոսիրև |
Հնչյունավորում | Լև Դուրով[1] |
Երաժշտություն | Իգոր Եֆրեմով և Գեորգի Սվիրիդով |
Երկիր | Ռուսաստան |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 582 s |
Թվական | 1993 |
Ամանորի նախաշեմին որսորդը քնելուց առաջ երազանք է պահում. փոքրանալ և հայտնվել անտառում` իմանալու համար, թե ինչ են զգում անտառային կենդանիները ձմեռային գիշերով։ Դրանից հետո նա պառկում է մահճակալին ու քնում։ Այդ ընթացքում Ձմեռ պապը պատուհանից թռչում է սենյակ և կատարում է նրա ցանկությունը։ Տղամարդը չափսերով փոքրանում է և ցրտաշունչ ամպիկի վրա թռչում է անտառ։ Այնտեղ բուն հարձակվում է նրա վրա և վայր է գցում ամպիկից։
Ընկնելով տղամարդը հայտնվում է ձյան տակ՝ փոսի մեջ, որտեղ նրան հանդիպում է մկնիկը։ Երկուսն էլ լրջորեն վախենում են, բայց հետո ծանոթանում և շփվում են միմյանց հետ։ Մկնիկը հերոսին պատմում է, թե ինչպես է նա վախով անցկացնում ամբողջ ձմեռը։ Նրանց վրա հարձակվում է չար գետնափորը, ինչը մեծապես վախեցնում է նրանց, բայց հաջողում են փախչել գետնափորից։ Մկնիկը տղամարդուն տանում է արջի որջը և ցույց է տալիս իր բույնը՝ քնած արջի ականջի ետևում։ Սակայն, տղամարդն ընկնում է արջի քթանցքը, նա փռշտում է ու դուրս շպրտում տղամարդուն, որտեղ նա հանդիպում է գայլին և փախչում է նրանից։ Վազքի ընթացքում տղամարդը դեմ է առնում վախկոտ նապաստակին ու ցատկում է նրա վրա։ Միասին նրանք փախչում են չար գայլից։ Հետո նապաստակը տղամարդուն հյուրասիրում է կաղամախու ճյուղեր և փախչում՝ հիշելով, որ մոտակայքում թափառում է գայլը։
Ցատկելով ցրտից՝ տղամարդն արթնացնում է անտառաքլորին։ Նա իր թևի տակ տաքացնում է տղամարդուն, և նրանք ձյան մեջ թաղված միասին ննջում են։ Նրանք արթնանում են ինչ-որ մեկի քայլերի ձայնից։ Սարսափած անտառաքլորը թռչում է իր մեջքին նստած տղամարդու հետ միասին։ Հանկարծ լսվում է ուժեղ կրակոց։ Տղամարդն արթնանում է իր անկողնում և չի կարողանում հասկանալ՝ այս ամենը նրա հետ պատահել է երազում, թե՞ իրականում։
սցենարիստ | Լեոնիդ Նոսիրև |
կինոռեժիսոր | Լեոնիդ Կայուկով |
նկարիչ-բեմադրող | Տատյանա Կոլյուշևա |
կոմպոզիտոր | Իգոր Եֆրեմով, Գեորգի Սվիրիդով |
կինոօպերատոր | Լյուդմիլա Կրուտովսկայա |
ձայնային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
մոնտաժող | Ելենա Բելյավսկայա |
կինոռեժիսորի օգնական | Լ. Մորոզովա |
նկարիչ-մուլտիպլիկատոր | Գալինա Զեբրովա, Եկատերինա Պիսկարյովա, Սվետլանա Խալկինա, Վլադիմիր Արբեկով, Վյաչեսլավ Կայուկով, Լեոնիդ Կայուկով |
նկարիչներ | Աննա Ատամանովա, Ելենա Կոլյուշեվա, Օլգա Նովոսելովա, Նիկոլայ Կոզլով |
խմբագիր | Տատյանա Պապորովա |
ղեկավարող խմբի տնօրեն | Ն. Սոկոլովա |
Դերասան | Դեր |
---|---|
Կլարա Ռումյանովա | մկնիկ |
Գեորգի Վիցին | նապաստակ |
Լև Դուրով | որսորդ |
Լեոնիդ Կուրավլյով | անտառաքլոր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.