From Wikipedia, the free encyclopedia
Պաուլ Վեգեներ (գերմ.՝ Paul Wegener, դեկտեմբերի 11, 1874[1][2][3][…], Jarantowice, Gmina Ryńsk, Wąbrzeźno County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան - սեպտեմբերի 13, 1948[4][1][2][…], Wilmersdorf, Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ, Բեռլին, Գերմանիա), գերմանացի դերասան և կինոռեժիսոր, կինոէքսպրեսիոնիզմի հիմնադիրնեից մեկը։
Վեգեները տարված էր այն նույն կինեմատոգրաֆիական կրքով, որը Ժորժ Մելիեսին ոգեշնչեց ստեղծել այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Ճանապարհորդություն դեպի Լուսին» կամ «Սատանայի հնարքներ»։ Բայց եթե բարեհոգի ֆրանսիացի ռեժիսորն աճպարարի խորամանկ հնարքներով գրավում էր երեխաների հոգիները, ապա գերմանացի դերասանը գործում է մռայլ հրաշագործի նման, ով կանչում էր մարդկանց ննջող դիվային ուժերին։ - Զիգֆրիդ Կրակաուեր[6] |
Պաուլ Վեգեներ գերմ.՝ Paul Wegener | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1874[1][2][3][…] |
Ծննդավայր | Jarantowice, Gmina Ryńsk, Wąbrzeźno County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան |
Մահացել է | սեպտեմբերի 13, 1948[4][1][2][…] (73 տարեկան) |
Մահվան վայր | Wilmersdorf, Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ, Բեռլին, Գերմանիա |
Գերեզման | Հեերշթրասեի անտառային գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Kneiphof Gymnasium? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան և սցենարիստ |
Ամուսին | Գրետա Շրյոդեր և Lyda Salmonova? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Peter Wegener? |
Paul Wegener Վիքիպահեստում |
Պաուլ Վեգեները ծնվել է 1874 թվականի դեկտեմբերի 11-ին Առնոլդսդորֆում (Արևելյան Պրուսիա, Գերմանիա) տեքստիլ ֆաբրիկայի սեփականատեր Օտտո Վեգեների և նրա կնոջ՝ Աննայի ընտանիքում։ 1883-1886 թվականներին նա Ռոսելում հաճախել է կաթոլիկ գիմնազիա։ 1886-1893 թվականներին Կյոնիգսբերգի գիմնազիայում ուսանելու ժամանակ նա իր ընկերների հետ հիմնել է դրամատիկական խմբակ։ 1894-1895 թվականներին իր հոր ցանկությամբ Ֆրայբուրգում և Լայպցիգում սովորել է իրավագիտություն, սակայն հիմնականում մասնակցել է արվեստի և փիլիսոփայության դասախոսություններին։ Երբ նա թողնում է սովորելը, որպեսզի վերջնականապես դառնա դերասան, հայրը նրան զրկում է նյութական աջակցությունից։ 1896 թվականից դերասանական հմտությունների մասնավոր դասեր ստանալուց հետո եղել է դերասան նախ գավառում, իսկ 1905 թվականից՝ Բեռլինի Մաքս Ռայնհարդի Գերմանական թատրոնի թատերախմբում։ 1913 թվականից ի վեր նկարահանվել է ֆիլմերում։
Վերգենը լայն ճանաչում ձեռք բերեց «Պրահայի ուսանող» (գերմ.՝ Der Student von Prag: ein romantisches Drama, 1913) ֆիլմի շնորհիվ, որտեղ նա հանդես է եկել նաև որպես ռեժիսոր։
Հաջորդ նշանակալից աշխատանքը գլխավոր դերն էր «Գոլեմ» (գերմ.՝ Der Golem, 1915) ֆիլմում։
Պաուլ Վեգեների աշխատանքներում մեծ տեղ էին գրավում վեհասքանչ կերպարները կամ կախարդները, որոնց նա մարմնավորել է «Սումուրուն», «Փարավոնի կինը», «Լուկրեցիա Բորջիա», «Կենդանի Բուդդաներ», «Սվենգալի», «Ալրաուն», «Ռամփեր, մարդ-գազան» և այլ ֆիլմերում։
Վեգեները շարունակել է աշխատել հնչյունային կինոյում, բայց այդպես էլ չի ստեղծել այնպիսի դերեր, որոնք համեմատելի կլինեին իր նախկին գործերի հետ։ Չնայած այն հանգամանքին, որ ազգային սոցիալիզմի ժամանակաշրջանում նա նկարահանվում էր մի շարք քարոզչական ֆիլմերում, խորհրդային օկուպացիոն իշխանությունները նրան թույլատրեցին աշխատել, և որոշ ժամանակ նա նույնիսկ եղել է Բեռլինի ռազմական պարետի մշակույթի հարցերով խորհրդական։ «Նատան իմաստուն» ներկայացման մեջ կատարել է գլխավոր դեր, որի պրեմիերան տեղի է ունեցել 1945 թվականի սեպտեմբերի 7-ին Բեռլինի Գերմանական թատրոնում։ Այդ ներկայացման մեջ նա խաղացել է ավելի քան 60 անգամ, մինչև մի անգամ հենց բեմում ուշագնաց լինելը։
Պաուլ Վենեգերը մահացել է 1948 թվականի սեպտեմբերի 13֊ին Բեռլինում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.