Պավել Լուկյանենկո
From Wikipedia, the free encyclopedia
Պավել Պանտելեյմոնովիչ Լուկյանենկո (մայիսի 27, 1901, Իվանովսկայա ավան, այժմ՝ Կրասնոդարի երկրամասի Կրասնոարմեյսկայայի շրջան—հունիսի 13, 1973, Կրասնոդար), սովետական բուսաբույծ-սելեկցիոներ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1964), ՀամԳԳԱ ակադեմիկոս (1948), սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1957, 1971)։ ՍՄԿԿ անդամ 1964 թվականից։ 1956 թվականից Կրասնոդարի գյուղատնտեսական ԳՀԻ-ի սելեկցիայի բաժնի վարիչ։ Պավել Լուկյանենկոն հեղինակ և հեղինակակից է աշնանացան ցորենի 15 շրջանացված (1972) սորտերի, այդ թվում՝ «Անքիստ-1», «Ավրորա», «Կովկաս»։ Պավել Լուկյանենկոն եղել է 6-8-րդ գումարումների ԽՍՀՄ Գերագույն սովետի դեպուտատ; ԽՍՀՄ պետական մրցանակի (1946), լենինյան մրցանակի (1959) դափնեկիր է։
Արագ փաստեր Պավել Լուկյանենկոռուս.՝ Павел Пантелеймонович Лукьяненко, Ծնվել է ...
Պավել Լուկյանենկո ռուս.՝ Павел Пантелеймонович Лукьяненко | |
---|---|
Ծնվել է | մայիսի 27 (հունիսի 9), 1901 Իվանովսկայա (Կրասնոդարի երկրամաս), Կրասնոարմեյսկայայի շրջան |
Մահացել է | հունիսի 13, 1973(1973-06-13)[1] (72 տարեկան) Կրասնոդար, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Սլավոնական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գյուղատնտես, քաղաքական գործիչ, ճարտարագետ և գենետիկ |
Հաստատություն(ներ) | P.P. Lukyanenko National Grain Center? |
Գործունեության ոլորտ | Բույսերի սելեկցիա |
Պաշտոն(ներ) | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Լենինի անվան ՀամԳԳԱ |
Ալմա մատեր | Կուբանի պետական ագրարային համալսարան (1926) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Pavel Lukyanenko Վիքիպահեստում |
Փակել