Պավել Ֆեդոտով
From Wikipedia, the free encyclopedia
Պավել Անդրեևիչ Ֆեդոտով (ռուս.՝ Павел Андреевич Федотов, հունիսի 22 (հուլիսի 4), 1815[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2][1] - նոյեմբերի 14 (26), 1852[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][1]), ռուս նկարիչ, քննադատական ռեալիզմի սկզբնավորողը ռուսական կերպարվեստում։
Պավել Ֆեդոտով ռուս.՝ Павел Андреевич Федотов | |
---|---|
Ի ծնե | Павел Федотов |
Ծնվել է | հունիսի 22 (հուլիսի 4), 1815[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[2][1] |
Վախճանվել է | նոյեմբերի 14 (26), 1852[1] (37 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | The First Moscow Cadet Corps? |
Մասնագիտություն | արվեստագետ, նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | Մարտանկարչություն, ժանրային նկարչություն և դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Մայորի խնամախոսությունը |
Pavel Fedotov Վիքիպահեստում |
Լինելով սպա՝ 1834 թվականից հաճախել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի գծանկարչության դասարանները, իսկ պաշտոնաթող լինելուց հետո (1844)՝ ամբողջապես նվիրվել արվեստին։ Սկզբնական շրջանի գործերը զինվորական կենցաղի ու ռեժիմի թեմաներով մատիտով ծաղրանկարներ, ուրվանկարներ, սեպիայով կոմպոզիցիաներ են։
Հասուն շրջանում (մինչև 1840-ական թթ․ վերջը) Ֆեդոտովն անցել է յուղաներկ աշխատանքների, ստեղծել ժամանակի բնորոշ տիպերի, պետերբուրգյան կենցաղի տգեղ ու ծիծաղելի տեսարանների մի ողջ պատկերասրահ՝ ցուցադրելով նիկոլաևյան Ռուսաստանի մռայլ դիմագիծը («Նորաթուխ ասպետը», 1846, «Չմահավան հարսնացուն», 1847, «Մայորի խնամախոսությունը», 1848, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Նրա լավագույն դիմանկարները («Ե․ Գ․ Ֆլուգ», մոտ 1850, «Ն․ Պ․ Ժդանովիչ», 1849) հատկանշվում են գեղանկարչական ամբողջականությամբ։
Դժբախտ կնոջ տառապանքին, մարդու անկմանն ու կործանմանն են նվիրված նկարչի ուշ շրջանի գործերը («Այրի կինը», «Անկո՛ր, նորից անկոր», երկուսն էլ՝ 1851-52, Տրետյակովյան պատկերասրահ)։
Պավել Ֆեդոտովը կյանքի վերջին տարիներին տառապել է հոգեկան ծանր հիվանդությամբ, մահացել է խելացնորների հիվանդանոցում։