Պատերազմ և խաղաղություն
From Wikipedia, the free encyclopedia
Պատերազմ և խաղաղություն (մինչհ. ռուս.՝ Война́ и миръ, ռուս.՝ Война́ и мир), ռուս գրող Լև Տոլստոյի վեպ-էպոպեան։ Համարվում է համաշխարհային գրականության կենտրոնական ստեղծագործություններից մեկը[1][2][3]։ «Պատերազմ և խաղաղություն» և «Աննա Կարենինա» (1875-77) վեպերը Տոլստոյի ամենահայտնի երկերն են։
Պատերազմ և խաղաղություն ռուս.՝ Война и мир | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ռոմանտիկ գեղարվեստական գրականություն, պատմական գեղարվեստական գրականություն, պատերազմական գեղարվեստական ստեղծարործություն և փիլիսոփայական գեղարվեստական գրականություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Լև Տոլստոյ |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Բնագիր լեզու | ռուսերեն և ֆրանսերեն |
Գրվել է | 1863 |
Տեսարան | Ռուսական կայսրություն և Ավստրիական կայսրություն |
Կերպարներ | Նատաշա Ռոստովա, Andrei Nikolayevich Bolkonsky?, Pierre Bezukhov?, Hélène Kuragin?, Nikolai Rostov?, Fedor Ivanovich Dolokhov?, Anatole Kuragin?, Marya Bolkonskaya?, Sonya Rostova?, Petya Rostov?, Boris Drubetskoy?, Vasily Denisov?, Elisabeta Karlovna Bolkonskaya?, Prince Nikolay Bolkonsky?, Vasili Kuragin?, Anna Mikhaylovna Drubetskaya? և Platon Karataev? |
Հրատարակչություն | Русский вестник |
Հրատարակվել է | 1869 |
Նախորդ | Կազակներ |
Հաջորդ | Աննա Կարենինա |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/tolstoi/kriegfri/kriegfri.html |
Վիքիքաղվածք | Պատերազմ և խաղաղություն |
War and Peace |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պատերազմ և խաղաղություն (այլ կիրառումներ)
«Պատերազմ և խաղաղություն» վեպում հինգ տոհմերի պատմության միջոցով պատկերված է ֆրանսիացիների ներխուժումը Ռուսաստան և Նապոլեոնյան դարաշրջանի ազդեցությունը ցարական հասարակության վրա։ Վեպի մի հատվածը 1805 թվական[4] վերնագրով տպագրվել է «Русский вестник» ամսագրում 1865 թվականին։ Վեպն ամբողջությամբ առաջին անգամ տպագրվել է 1869 թվականին[5]։ 2009 թվականին Newsweek պարբերականի կազմած լավագույն հարյուր գրքերի ցանկում «Պատերազմ և խաղաղություն» վեպն զբաղեցնում էր առաջին հորիզոնականը[6]։ 2007 թվականին Time ամսագրի կողմից կազմված բոլոր ժամանակների տասը լավագույն գրքերի ցանկում «Պատերազմ և խաղաղություն» վեպը եղել է երրորդը, իսկ «Աննա Կարենինա» վեպը՝ առաջինը[7]։
Հայերեն թարգմանել է Ստեփան Զորյանը[8]։