Լև Նիկոլաևիչ Տոլստոյ[Ն 1] (ռուս.՝ Лев Никола́евич Толсто́й, օգոստոսի 28 (սեպտեմբերի 9), 1828[1][2][3][…], Յասնայա Պոլյանա, Կրապիվենսկի շրջան, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն[3][4][5][…] - նոյեմբերի 7 (20), 1910[2][5][6], Աստապովո, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն[7][8]), ռուս և համաշխարհային խոշորագույն գրողներից ու մտածողներից մեկը, 1854-1855 թվականների Սևաստոպոլի պաշտպանության մասնակից։ Լուսավորական, հրապարակախոս, կրոնական մտածող, ում հեղինակավոր կարծիքն առաջացրել է կրոնաբարոյական նոր հոսանք՝ տոլստոյականություն։ Կայսերական Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1873), բելետրիստիկայի պատվավոր ակադեմիկոս (1900)[16]։
Արագ փաստեր Լև ՏոլստոյЛев Толстой, Ծնվել է ...
Լև Տոլստոյ Лев Толстой |
---|
|
Ծնվել է | օգոստոսի 28 (սեպտեմբերի 9), 1828[1][2][3][…] |
---|
Ծննդավայր | Յասնայա Պոլյանա, Կրապիվենսկի շրջան, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն[3][4][5][…] |
---|
Վախճանվել է | նոյեմբերի 7 (20), 1910[2][5][6] (82 տարեկան) |
---|
Վախճանի վայր | Աստապովո, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն[7][8] |
---|
Գերեզման | Յասնայա Պոլյանա |
---|
Գրական անուն | Л. Н. Т. և Л. Н.[9] |
---|
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, փիլիսոփա, վիպասան, մանկավարժ, ակնարկագիր, մանկագիր, օրագրի հեղինակ, արձակագիր, հրապարակախոս և էսպերանտիստ |
---|
Լեզու | ֆրանսերեն և ռուսերեն |
---|
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն[10][11] |
---|
Կրթություն | Կազանի կայսերական համալսարան |
---|
Ստեղծագործական շրջան | 1847-1910 |
---|
Ժանրեր | պատմվածք, վիպակ, վեպ և դրամա |
---|
Գրական ուղղություններ | ռեալիզմ |
---|
Ուշագրավ աշխատանքներ | Պատերազմ և խաղաղություն[12], Աննա Կարենինա[12], Խոստովանություն, Աստծո թագավորությունը մեր մեջ է, Ի՞նչ է արվեստը, Պատանեկություն, Մանկություն, Հաջի Մուրադ, Կրեյցերյան սոնատ, Հարություն, Ձյունամրրիկ, Որտեղ սերն է, այնտեղ էլ Աստված է, Երիտասարդություն, Հայր Սերգեյ, Սևաստոպոլյան պատմություններ, Լուսավորության պտուղները և Որն է իմ հավատը |
---|
Ստեղծագործությունների ցանկ | Leo Tolstoy bibliography? |
---|
Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
---|
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին | Սոֆյա Տոլստայա[14] |
---|
Զավակներ | Սերգեյ Տոլստոյ, Տատյանա Սուխոտինա-Տոլստայա, Իլյա Տոլստոյ, Լև Լվովիչ Տոլստոյ[15], Մարիա Տոլստայա, Andrey Tolstoy?, Mikhail Tolstoy? և Ալեքսանդրա Տոլստայա |
---|
Ազգականներ | Ilya Andreyevich Tolstoy?, Tatyana Tolstoy-Paus?, Նիկիտա Իլիչ Տոլստոյ, Ֆյոկլա Տոլստայա, Վիկտորիա Տոլստայա, Pyotr Olegovich Tolstoy? և Վլադիմիր Տոլստոյ |
---|
Ներշնչվել է
- Ալեքսանդր Պուշկին, Նիկոլայ Գոգոլ, Ֆեոդոր Դոստոևսկի, Պյոտր Կրոպոտկին, Աֆրիկան Սպիր, Հենրի Դեյվիդ Թորո, Petr Chelčický?, Ստենդալ, Բուդդա, Պլատոն, Ջորջ Էլիոթ, Արթուր Շոպենհաուեր, Արիստոտել, Ժան Ժակ Ռուսո, Չարլզ Դիքենս, Պիեռ Պրուդոն, Վիկտոր Հյուգո, Հենրի Ջորջ, Լորենս Սթեռն և Հարիեթ Բիչըր Սթոու
|
|
Կայք | tolstoy.ru |
---|
Լև Տոլստոյ Վիքիքաղվածքում |
Լև Տոլստոյ Վիքիդարանում |
Leo Tolstoy Վիքիպահեստում |
Փակել
Դեռ կենդանության օրոք որպես ռուս գրականության գագաթ ճանաչված գրող[17], Լև Տոլստոյի արվեստը նշանավորեց ռուսական և համաշխարհային ռեալիզմի զարգացման նոր փուլը՝ յուրահատուկ կամուրջ դառնալով 19-րդ դարի դասական վեպի և 20-րդ դարի գրականության ավանդույթների միջև։ Լև Տոլստոյը հսկայական ազդեցություն ունեցավ եվրոպական հումանիզմի էվոլյուցիայի, ինչպես նաև՝ համաշխարհային գրականության ռեալիստական ավանդույթների զարգացման վրա։ Լև Տոլստոյի ստեղծագործությունները բազմիցս էկրանավորվել և բեմականացվել են ԽՍՀՄ-ում և արտասահմանում, նրա պիեսները բեմադրվել են աշխարհի բեմերում[17]։
Առավել հայտնի են Տոլստոյի այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա», «Հարություն» վեպերը, «Մանկություն», «Պատանեկություն», «Երիտասարդություն»[Ն 2] ինքնակենսագրական եռագրությունը[18][17], «Կազակներ», «Իվան Իլյիչի մահը», «Կրեյցերյան սոնատ», «Հաջի Մուրադ» վիպակները, «Սևաստոպոլյան պատմություններ» ակնարկների շարքը, «Կենդանի դիակ» և «Խավարի իշխանություն» դրամաները, «Խոստովանություն» և «Ո՞րն է իմ հավատը» ինքնակենսագրական կրոնափիլիսոփայական ստեղծագործությունները և այլն։