Պարալաքս
From Wikipedia, the free encyclopedia
Պարալաքս (հուն․՝ παραλλάξ, παραλλαγή - փոփոխակի շարժում, փոփոխում, շեղում), առարկաների հարաբերական դիրքերի տեսանելի փոփոխությունը՝ դիտորդի (աչքի) տեղափոխության հետևանքով։ Սանդղակավոր սարքերով չափումներ կատարելիս պարալաքսի պատճառով կարող են սխալներ թույլ տրվել, եթե սանդղակը կիպ սեղմված չէ այն առարկաներին, որոնց երկարությունը չափվում է, կամ որոնց դիրքը որոշվում է։ Օպտիկակական սարքերում (օրինակ, դիտակներում կամ մանրադիտակներում) օկուլյարի առջևով դիտորդի աչքի շարժման ժամանակ պարալաքսն առաջանում է այն դեպքերում, երբ հաշվանքի ցանցը (կամ չափիչ թելը) չի համընկնում օբյեկտիվի ստեղծած պատկերի հարթությանը։ Պարալաքս հասկացությունը կարևոր դեր է կատարում աստղագիտության մեջ։