Ռենուարի նկար From Wikipedia, the free encyclopedia
Պարը գյուղում (ֆր.՝ Danse à la campagne), ֆրանսիացի նկարիչ Պիեռ-Օգյուստ Ռենուարի նկարը՝ ստեղծված 1883 թվականին (Pierre-Auguste Renoir, 1841—1919)։ Չափերը՝ 180,3x90սմ[2][3]։
Պարը գյուղում Danse à la campagne | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիեռ Օգյուստ Ռենուար |
տարի | 1883 |
բարձրություն | 180,3 |
լայնություն | 90 |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | կտավ |
գտնվում է | Օրսե թանգարան |
հավաքածու | Օրսե թանգարան |
քաղաք | Փարիզ |
մասն է | 'La Dance' collection? |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Danse à la campagne (1883) by Pierre-Auguste Renoir in the Musée d'Orsay Վիքիպահեստում |
1883 թվականին Ռենուարը նկարել է պարող զույգերի երեք նկար՝ «Պարը քաղաքում», «Պար Բուժիվալում» և «Պարը գյուղում»։ Ի տարբերություն «Պարահանդես Մուլեն դե լա Գալետում» (1876) նկարի, որտեղ Ռենուարը պատկերել է պարող բազմաթիվ զույգեր, այստեղ նա կենտրոնացել է մեկ զույգի վրա և նրանց պատկերել է ամենայն մանրամասնությամբ[4][5]։
Նկարում պատկերված է ռեստորանի պատշգամբում շագանակագույն ֆոնի վրա պարող զույգ։ Պարող զույգից աջ պատկերված է սփռոցով ծածկված սեղան, որի շուրջ, ամենայն հավանականությամբ, նստել է զույգը մինչ պարելը[6]։ Նկարի բնորդուհին Ալինա Շարիգոն է (Aline Charigot), Ռենուարի ապագա կինը, իսկ բնորդը՝ Պոլ Լոտը (Paul Lhôte)[6][7], Ռենուարի մտերիմ ընկերը, արկածախնդիր, լրագրող և գրող[8]։
«Օրսեի թանգարանի գլուխգործոցների» ցուցահանդեսի շրջանակներում, որը նվիրված էր Տրետյակովյան պետական պատկերասրահի 150-ամյակին, 2006 թվականի ապրիլի 26-ից մինչև հուլիսի 17-ը նկարը ցուցադրվել է Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում[9][10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.