From Wikipedia, the free encyclopedia
Պենա Կառլոս (անգլ.՝ Carlos Roberto Pena, օգոստոսի 15, 1989, Քոլամբիա, Միսսուրի), ամերիկացի դերասան, երգիչ և պարող։
Պենա Կառլոս անգլ.՝ Carlos Roberto Pena Jr. | |
---|---|
Ծնվել է | 1989, օգոստոսի 15 |
Ծննդավայր | Կոլումբիա |
Կրթություն | Sagemont School? և American Heritage School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Ամերիկացի |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | Դերասան, պարող, երգիչ |
Ժանրեր | փոփ |
Ընտրանի | The Really Loud House? |
Ամուսին(ներ) | Ալեքսա Վեգա |
Երեխա(ներ) | Ocean PenaVega?, Kingston PenaVega? և Rio PenaVega? |
Անդամություն | Big time rush |
Կառլոսը ծնվել է Կոլումբիայի Միսուրի քաղաքում։ Նա մեծացել է Ֆլորիդա մարզի Վեստոնե քաղաքում[1][2]։ Նրա հայրը իսպանական և վենեսուելական արմատներ ունի, իսկ մայրը՝ դոմինիկյան[3]։
Կառլոսը դեռ դպրոցում սովորելու տարիներին նկարանվել է ջրային ատրճանակի գովազդում։ Նրա դեմքը հայտնվել է խաղալիքների փաթեթավորման վրա։ Կառլոսը սովորում էր Բոստոնի կոնսերվատորիայում, երբ նրա մենեջերը նրան ներկայացրեց «Big Time Rush» խմբում երգելու հրավերը։ Կառլոսը չէր ուզում, բայց գնաց հանդիպմանը։ Երկու ամիս անց նա դեր ստացավ և 2009 թվականին տեղափոխվեց Հոլիվուդ։
2014 թվականի փետրվարին նա թողարկել է իր «Electrico» սինգլը «PenaVega» կեղծանունով։
2010-2012 թվականներին Կառլոսը հանդիպել է դերասանուհի Սամանտա Դրոուկի հետ[4][5]։
2012 թվականի վերջին Կառլոսը հանդիպում էր դերասանուհի Ալեքսա Վեգայի հետ[6][7]։
2013 թվականի սեպտեմբերին զույգը հայտարարեց իրենց նշանադրության մասին[8]։
2014 թվականի հունվար 4-ին զույգն ամուսնացել է Մեքսիկայի Պուետրո Բալյարտե քաղաքում[9]։ Կառլոսը և Ալեքսան այժմ ունեն նույն ազգանունը՝ ՊենաՎեգա (անգլ.՝ PenaVega)[10]։
Տարի | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դեր |
---|---|---|---|
2004 | Շտապ օգնություն | ER | Արլո Էկսաբար |
2004-2005 | Գաղտնի գործակալություն Նեդա, որն օգնում է ապրել դպրոցում | Ned's Declassified School Survival Guide | Քինգ Բի |
2005 | Դատող Էմին | Judging Amy | Դիեգո Բալդեսերա |
2005 | Հավերժական ամառ | Summerland | ուսանող |
2009-2013 | Առաջ դեպի հաջողություն | Big Time Rush | Կառլոս Գարսիա |
2011 | Բարի գիշեր, Լուսին | Little Birds | Լուիս Էստես |
2012 | Առաջ դեպի հաջողություն | Big Time Movie | Կառլոս Գարսիյա |
2013 | Պինգվինները Մադագասկարում | The Penguins of Madagascar | ձայն |
2013 | Մարվին Մարվին | Marvin Marvin | |
2014 | Ռոբոտի կյանքը | La Vida Robot | Օսկար Վասկես |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.