Պետրոս Ամբրոսիոսի Մաղաքյան (1826 կամ սեպտեմբերի 4, 1826(1826-09-04), Կոստանդնուպոլիս[1] - 1891 կամ մարտի 27, 1891(1891-03-27)[1], Կոստանդնուպոլիս[1]), հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաղաքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Պետրոս Մաղաքյան, Ծնվել է ...
Thumb
Պետրոս Մաղաքյան
Thumb
Ծնվել է1826 կամ սեպտեմբերի 4, 1826(1826-09-04)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1]
Մահացել է1891 կամ մարտի 27, 1891(1891-03-27)[1]
Մահվան վայրԿոստանդնուպոլիս[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր և թատերական գործիչ
Փակել

Կենսագրություն

Բեմ է բարձրացել 1856 թվականին՝ Կոստանդնուպոլսի Սրապիոն Հեքիմյանի նորակազմ թատերախմբում։ Կոստանդնուպոլսի Արևելյան թատրոնում ամբողջ գործունեության ընթացքում (1861-1876 թվականներ) Մաղաքյանը այնտեղ եղել է ռեժիսոր և դերասան։ Արևելյան թատրոնի բացվելու պահին նա կոշկակար է եղել, բայց թատրոնը շատ է սիրել[2]։ Ամեն օր ներկա է եղել թատրոնի փորձերին, մասնակցել դրանց։ Թատրոնի փակվելուց հետո կոշկակարության հետ միասին բեմադրել է ներկայացումներ և խաղացել է այդ ներկայացումներում[2]։ Մասնավորապես, «Ռիգոլետտոյում» (կամ Արքան զվարճանում է) խեղկատակի՝ Թրիբուլեի դերը չափազանց բնական է խաղացել։ Նրա խաղացած առավել սուր բնութագրական դերերից են՝

  • Բանտապետ՝ Ռոթայի «Երկու հիսնապետեր»
  • Սկապեն՝ Մոլիերի «Սկապենի արարքները» (Les Fourberies de Scapin)

Ունեցել է և՛ կատակերգական, և՛ դրամատիկական ներգործման ուժ։ Մելոդրամային սուր իրադրություններում Մաղաքյանի խաղը եղել է թատերայնորեն տպավորիչ և հոգեբանորեն համոզող (Թրիբուլե, Վիկտոր Հյուգոյի «Արքան զվարճանում է» (Le roi s'amuse))։ Մաղաքյանի լավագույն դերակատարումներից է նաև Տակոբերի դերը (Է. Սյուի «Թափառական հրեա»)[2]։

1869 թվականից Մաղաքյանը գլխավորել է «Արևելյան թատրոն»-ը՝ համախմբելով իր շուրջը Պետրոս Ադամյանին, Ազնիվ Հրաչյային, Դավիթ Թրյանցին, Մարտիրոս Մնակյանին, Մարի Նվարդին, Սիրանույշին, Աստղիկին և ուրիշներին։ Նա հատուկ ջերմությամբ է վերաբերվել դերասանուհի Ազնիվ Հրաչյային, որի մասին գրել է հենց ինքը՝ դերասանուհին իր ինքնակենսագրականում[2]։

Մաղաքյանը հետևողական պայքարել է Կոստանդնուպոլիսում հայ թատրոնը պահպանելու համար[3]։

1870 թվականի հունիսի 5-ին Պոլսի Պերա թաղամասում (այժմ՝ Բեյօղլու) տեղի ունեցած մեծ հրդեհից[4] հետո նա ակտիվորեն մասնակցել է հրդեհից տուժվածներին օգնություն ցուցաբերելու և այլ միջոցներով ապահովելու գործին։ Հրդեհը ոչնչացրել է Մաղաքյանի թատրոնը։ Պերա թաղամասի հրդեհից հետո Մաղաքյանը աշխատել է Վարդովյանի խմբում որպես դերուսույց (ռեժիսոր)։ Այդ ընթացքում շարունակել է թատերական խմբի համալրումը և ներկայացումներ կազմակերպելը[2]։

Պետրոս Մաղաքյանը մահացել է 1891 թվականի մարտի 27-ին[5]։ Մահից հետո նրա ընտանիքը հայտնվել է կարիքի մեջ։ Քույրն ու մայրը մնացել են որդու խնամքի տակ։ Վերջինս սկսում է աշխատել ծխախոտի գործարանում[2]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.